Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Клод Мутафян

Клод Мутафян Клод Мутафян

   Ֆրանսահայ ականավոր մաթեմատիկոս, սփյուռքահայ մշակութային գործիչ, հայագետ-պատմաբան, ով մասնագիտացել է հայոց պատմության ուղղությամբ, Երեւանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտոր, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ 1994թ, հայտնի գեղանկարիչ Զարեհ Մութաֆյայի որդին` Արմեն Կլոդ Մութաֆյանը ծնվել է 1942թ հուլիսի 21-ին Ֆրանսիայի Կլամարե արվարձանում, 1915թ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց Ցեղասպանություն վերապրածների ընտանիքում:
   Ուսում ստացել է Փարիզի Հարավային համալասարանի մաթեմատիկական ֆակուլտետում 1965թ, շարունակել է ուսումը Փարիզի մանկավարժական ինստիտուտում 1962-66թթ, ապա Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանտագիտության ֆակուլտետում 1993թ:
   1969թ պաշտպանելով գիտական թեզը` արժանացել է պրոֆեսորի, իսկ 2002թ ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճանի:
   Մաթեմատիկակական գիտությունների վերաբերյալ ավելի քան 4 տասնամյակ դասախոսություններ է կարդացել աշխարհի բազմաթիվ բուհերում` Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Կուբա եւ այլն: Ճշգրիտ գիտությունների վերաբերյալ նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են Գալուայի տեսությանն ու գծային հանրահաշվի խնդիրներին:
Դեռ մանկությունից ի վեր նրա հիշողության մեջ դրոշմվել են Ցեղասպանություն վերապրած ծնողների դաժան, բայց իրական պատմությունները եւ հայրենիքի կարոտը իրենց մեջ ամփոփած թախծոտ հայացքը:
   Տարիներ անց ի կատար ածելով ծնողների երազանքը, Մութաֆյանն այցելել է Հայաստան 1977-78թթ եւ շրջել է պատմական քաղաքներում` Անի, Ախթամար կղզում, Կիլիկիայի միջնադարյան ամրոցներում է եղել նաեւ: Այդ այցելությունը հիմք է հանդիսացել պատմական սեփական ուսումնասիրություններ իրականացնելու թե հայի անցյալը հասկանալու եւ թե վերլուծելու համար: Պատմական ուսումնասիրություններ է իրականացրել նաեւ Մերձավոր Արեւելքի միջնադարյան ժամանակաշրջանի խնդիրների, Կիլիկիայի պատմամշակութային, աշխարհաքաղաքական եւ դիվանագիտական նշանակության, ինչպես նաեւ Ղարաբաղի պատմության վերաբերյալ:
   Մութաֆյանը հսկայական աշխատանք է իրականացրել աշխարհում հայկական հարցի իրազեկման ուղղությամբ եւ բավական լուրջ հաջողություններ է գրանցել: Նա հեղինակել է նաեւ բազմաթիվ աշխատություններ եւ գրքեր հայկական հարցի թեմայով: Հայտնի է "Գրելու կախարդանքը" գիրքը:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?