

.gif)
Հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, Էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիր, Հայասատանի եւ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի, ինչպես նաեւ ԽՍՀՄ Բժշկական Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լեւոն Աբգարի Օրբելին ծնվել 1882թ հունիսի 25-ին հայկական գեղատեսիլ Ծաղկաձորում:
Ուսանել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում: 1904թ ավարտելով ուսումը երկար տարիներ աշխատել է Պետրոգրադի փորաձարարական բժշկագիտության ինստիտուտում:
1909-11թթ աշխատել է Մեծ Բրիտանիայի, ապա Գերմանիայի խոշոր ֆիզիոլոգիական լաբորատորիաներում, ինչպես նաեւ Նեապոլի ծովային կենսաբանական կայանում:
1920-31թթ Պետերբուրգի առաջին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր է եղել, 1925-50թթ ղեկավարել է Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնը, իսկ 1943-50թթ`ամբողջ հաստատությունը:
1936-50թթ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենն է եղել, 1939-50թթ ԽՍՀՄ Բժշկական Գիտությունների Ակադեմիայի Էվոլուցիոն ֆիզիոլոգիայի եւ բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինտիտուտի ղեկավարը, 1942-64թթ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահը:
1956թ հիմնել եւ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Սեչենովի անվան Էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
Լեւոն Օրբելու ուսումնասիրությունները, աշխատությունները, բարձրագույն նյարդային գործունեության վերաբերյալ Պավլովի ուսմունքի զարգացումը, հետագայում ֆունկցիաների համադասեցման ուսմունքը, որից էլ սկիզբ առավ Էվոլուցիոն ֆիզիոլոգիայի եւ վեգերատիվ նյարդային համակարգի մասին ֆիզիկայի հատուկ ուղղվածությունը, անգնահատելի ներդրում են ֆիզիկայի ոլորտում հետագա սերունդների համար:
1922թ Օրբելին իր աշակերտ գինեցինսկու հետ համատեղ բացահայտեց ֆիզիոլոգիայի օրիաչափությունը, որն էլ ստացավ “Օրբելի-Գնիսենցկու ֆենոմեն” անվանումը:
1930-ականներին լուրջ ուսումնասիրություններ է իրականացրել ստորջրյա եւ ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք ամենաանմիջական կապ ունեին ռազմական ոլորտի հետ:
1934թ Օրբելուն շնորհվել է դոկտորի կոչում առանց գիտական թեզի պաշտպանության: Այդ տարի նա ստացել է սովետական վաստակավոր գործչի կոչում:
1943թ գիտնականը եղել է Հայաստանի ԳԱԱ հիմնադիրների շարքերում եւ նաեւ դրա ակադեմիկոսներից:
1944թ այդ հաստատությունը նրան է շնորհել բժշկական ծառայության գեներալ-գնդապետի կոչում:
Բազում հետազոտություններ է կատարել նաեւ զգայարանների ֆիզիոլոգիայի,հարմարվողականության պրոցեսների բնագավառում:
Լեւոն Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական միության, բնախույզների գերմանական “լեոպոլդինիա” ակադեմիայի, բրիտանական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր անդամ:
Արժանացել է ԽՍՀՄ պետական բարձրաստիճան մրցանակի, սոցիալական աշխատանքի հերոս է, պարգեւատրվել է Լենինի, Աշխատանքի կարմիր դրոշի, Կարմիր աստղ շքանշաններով:
Հայ անվանի գիտնականը մահացել է 1958թ Սանկտ-Պետերբուրգում: