Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Левон Шант

Левон Шант Левон Шант

        Հայ դրամատուրգ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ եւ “Համազգային” մշակութային հիմնադրամի հիմնադիր Լեւոն Սեղբոսյանը (հայտնի է Լեւոն Շանթ գրական անունով) ծնվել է 1869թ ապրիլի 6-ին` Պոլսում:
     Դեռ վաղ հասակում կորցրել է ծնողներին: Կրթությունը ստացել է Պոլսի Սկյուտարի ճեմարանում: 1884-91թթ սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: 1892-99թթ մանկավարժություն եւ հոգեբանություն է ուսանել Լայպցիգի, Ենայի եւ Մյունխենի համալսարաններում:
    1899թ-ից դասավանդել է Թիֆլիսի Գայանյան եւ Երեւանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում ժամանակի գրողների` Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի հետ հաճախել է “Վերնատուն” գրական խմբակը: Թումանյանի եւ Լիսիցյանի հետ հրատարակել է “Լուսաբեր” հայերեն լեզվի դասագիրքը: 1911թ մեկնել է Պոլիս եւ դասավանդել Եսայան վարժարանում: 1915-19թթ ապրել է Եվրոպայում, ապա վերադարձել Հայրենիք:
Երկար ու բեղմանվոր է Շանթի գրական ստեղծագործական կյանքը: 1890թ-ից հրատարակվել են նրա բանաստեղծությունների շարքն ու “Լեռան աղջիկը” պոեմը, ապա “Երազ օրեր”, “Դարձը”, “Վերժին” եւ ալյ վիպակներ:
     Հայ գրականության պատմության մեջ մեծ է Շանթի թողած ավանդը հատկապես դրամատուրգիայի ասպարեզում: Հայտնի են “Եսի մարդը”, “Ուրիշի համար”, “Հին Աստվածներ”, “Կայսրը”, “Շղթայվածը”, ‘Օշին պայլը” դրամաները:
Շանթը հեղինակ է նաեւ հայ գրականության եւ քերականության մի շարք դասագրքերի, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատությունների:
    Մահացել է 1951թ նոյեմբերի 29-ին` Բեյրութում:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?