Հայ իշխանական տոհմ, IVդ.սկզբից մինչեւ IXդ. սկիզբ
Պատմական Հայքի ամենահեղինակավոր տոհմերից է եղել: Նրանց տիրապետության տակ եղել են Տուրուբերանը, Տայքը, Տարոնը: Մամիկոնյանները կառավարել են երկրի զինված ուժերը` կրելով սպարապետ պատվատիտղոսը: Ականավոր սպարապետներ են եղել Վաչե, Վասակ, Վարդան, Մուշեղ, Մանվել, Արտավազդ Մամիկոնյանները: