

.gif)
Հայ հոգեւոր դասի ներկայացուցիչ, եկեղեցական եւ հասրարակական գործիչ, արքեպիսկոպոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավաոր դոկտոր (2001թ) Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը ծնվել է 1941թ հունվարի 3-ին Սիրիայի Բեյրութ քաղաքում:
Ոսում սատացել է Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (Անթիլիաս 1961թ), մեկ տարի անց մեկնել է Շվեյցարիա եւ հոգեւոր ուսումը շարունակել այնտեղ, 1963թ Միացյալ Նահանագներում քահանայական հատուկ դասընթացներ է անցել, որից հետո էլ ծառայություն է իրականացրել Փարիզում:
1970թ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բոստոն քաղաքի համալսարանում ուսումնասիրել է Աստվածաբանություն, Ներսես Լոմբարտցու “Հռոմկլայի ճառը” եւ այն անգլերեն թարգմանելու համար ստացել է մագիստրոսի աստիճան, ավելի ուշ 2-րդ մագիստրոսի տիտղոս: 1963թ վարդապետ է ձեռնադրվել, իսկ 1977թ` եպիսկոպոս: 1964-70թթ դասավանդել է Անթիլիասում եւ Հալեպում, եղել է Դպրեվանքի տեսուչ եւ Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրենը:
1973-77թթ վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղայի), 1978-98թթ Հս. Ամերիկայի արլ. Նահանգների եւ Կանադայի թեմերի առաջնորդների պաշտոնները:
1920-ականներին թեմակալության ընթացքում օծել է 13 եկեղեցիներ, բացել 4 վարժարան, հրատարակել 60-ից ավելի կրոնական եւ պատմական գրքեր:
1978թ լույս է ընծայել “Աութրիչ” անգլալեզու ամսաթերթը:
1993թ Աշճյանի ջանքերով հիմնվել է առաջնորդարանի հիմնադրամը: 1992թ “Մեծն Ներսես” բարեգործական հասարակական եւ “Արամ Մանուկյան” մշակութային եւ հասարակական կազմակերպության նախագահն է եղել:
1996-2000թ Սբ. Էջմիածնում Հայաստանում Քրիստոներությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակի գրասենյակի տնօրենն է եղել:
2000թ-ից “Մուղնի” հրատարակչության հիմնադիր տնօրենը, ավելի ուշ
Կարինթիայի ասպետական ընկերության հոգեւոր խորհրդատուն:
Հեղինակ է հայերեն եւ անգլերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, բարոյագիտական եւ գրական ու հրապարակախոսական ուսումնասիությունների:
Մահացել է Նյու-Յորքում 2003թ դեկտեմբերի 2–ին եւ ամփոփվել Անթիլիասում:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործում է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան կենտրոն և գրադարան: