Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Микаэл Таривердиев

Микаэл Таривердиев Микаэл Таривердиев

   Աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ապա Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միքայել Լեւոնի Թարիվերդիեւը ծնվել է 1931թ օգոստոսի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երաժշտական կրթություն ստացել է դպրոցական տարիներից: Սկզբում սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիային կից տասնամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, որն ավարտելուց հետո շարունակել է ուսումը Մոսկվայի Գնեսենի անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում 1953-57թթ:
   Կինոաշխարհում երաժշտական ուժերը փորձել է ուսանողական տարիներից եւ 1958թ “Մեր հայրերի պատանեկությունը” ֆիլմի համար գրված երաժշտությունը դարձել է դեբյուտային: Գրել է այնպիսի հայտնի ֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են “Գարնան 17 ակնթարթները”, “Իմ փոքր եղբայրը”, “Թագավոր-Օլեն”, “Սիրել”, “Մարդը գնում է արեւի հետեւից”, “Ցտեսություն տղաներ”, “Բաղնիքտ անուշ” 1976թ եւ դեռ 132 ֆիլմեր են ձեւավորվել նրա ստեղծագործած երաժշտությամբ:
   Հեղինակ է 3 օպերաների-“Ով ես” 1968թ, “Կոմս Կալիոստրո” 1978թ, “Սպասում” 1984թ: Նրա գիչին են պատկանում “Ստվեր” 1966թ, “Երջանկության պոեմ” 1972թ բալետները, “Չեռնոբիլ” երգեհոնային սիմֆոնիան 1978թ, ինչպես նաեւ նվագա եւ երգչախմբերի, ջութակի, երգեհոնի կոնցերտներ, դաշնամուրային պիեսների 24 շարք, 15 երգաշար, թատերական եւ երաժշտական բազմաթիվ եւ բազմաժանր այլ ստեղծագործություններ: Գրել է նաեւ հայկական քնարական երգեր:
Կյանքի վերջին տարիներին վատառողջ էր հայ կոմպոզիտորը եւ բուժվում էր Սոչի քաղաքի “Ակտյոր” առողջարանում: Մահկանացուն այնտեղ էլ կնքել է 1996թ հուլիսի 25-ին եւ հողին է հանձնվել Մոսկվայի հայկական գերեզմանոցում:
   Միքայել Թարիվերդիեւն ամուսնացած է եղել եւ մեկ որդի է ունեցել:
   Նրա մահից հետո 1997թ լույս է տեսել “Ես պարզապես ապրում եմ” գիրքը:
   Արժանացել է բազմաթիվ պարգեւների-1977թ “Ճակատագրի հեգնանք” ֆիլմի երաժշտության համար ԽՍՀՄ պետական մրցանակի, 1986թ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 3 անգամ էլ արժանացել է “Նիկա” երաժշտական պատվավոր մրցանակի եւ “Օլգա Սերգեեւա” ֆիլմի համար ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?