Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Михаил Пиотровский

Михаил Пиотровский Михаил Пиотровский

        Հայկական ծագումով գիտնական, արեւելագետ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, հ ակադեմիկոս Բորիս Պյատրովսկու որդին` Միխայիլ Բորիսի Պյատրովսկին ծնվել է 1944թ նոյեմբերի 9-կին` Երեւանում:

     1961-67թթ սովորել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում` արաբերեն լեզվի բաժնում: Ուսանողական տարներին` 1961-65թթ ուսումնական պրակտիկա է անցել Կահիրեի համալսարանում: Ավարտելով ուսումը` որպես թարգմանիչ աշխատել է Եմենում` Կովկասում հնէաբանական ուսումնասիրություններ իրականացնող խմբում:

     1973թ պաշտպանելով գիտական թեզը` ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, իսկ 1985թ` պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 1990թ հոր մահից հետո որդին նշանակվում է Էրմիտաժի տնօրեն:
     Իր ղեկավարման տարիներին աշխարհի մի քանի քաղաքներում (Սոմերեստ կղզում, Ամստերդամում եւ Գուգենհեյմում) Էրմիտաժներ է բացում: 2006թ հուլիսին, երբ փաստեր են ի հայտ գալիս թանգարանում կատարված բավական խոշոր գողության (թանկարժեք զարդեր, արծաթեղեն, ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ) մեջ Էրմիտաժի պաշտոնյաներից մեկի անմիջական մասնակցության վերաբերյալ փաստեր, անձնակազմը պահանջում է Պյատրովսկու հրաժարականը:
     Նա ավելի քան 200 աշխատությունների` այդ թվում արաբական ձեռագրերի կատալոգի, իսլամական եւ արաբական մշակույթների հոգեւոր եւ քաղաքական պատմության, ինչպես նաեւ հին արձանագրությունների մասին հրատարակումների հեղինակ է:
Հայազգի գիտնականը պարգեւատրվել է թե’ ռուսական, եւ թե’ արտերկրի բազմաթիվ մեդալներով եւ մրցանակներով: Նրա անունն է կրում տիեզերքի փոքր մոլորակներից մեկը:
Պյատրովսկին Ռուսաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի եւ Արվեստի Ակադեմիայի, Հնէաբանության գերմանական ինստիտուտի թղթակից անդամ է, արվեստի եւ մշակույթի գծով Ռուսաստանի նախագահի խարհրդականի տեղակալն է, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր է, Ռուսաստանի թանգարանների միության նախագահն է, ինչպես նաեւ Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի խորհրդի նախագահն է եւ 2001թ-ից Ռուսական պետական հեռուստաընկերության խարհուրդի ղեկավարն է:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?