Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Мисак Мецаренц

Мисак Мецаренц Мисак Мецаренц

   Հայ մեծ բանաստեղծ Միսակ Կարապետի Մեծարենցը (ի ծնե Մեծատուրյան) ծնվել է 1886թ հունվարին` Արեւմտյան Հայաստանի Բինկյան գյուղում: Տառաճանաչ է դարձել հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում: 1894-96թթ շարունակել է հաճախել Սվազի Արամյան դպրոցը, իսկ 1896-1901թթ “Անատոլիա” գիշերօթիկ դպրոցը:
   Պատանեկան տարներին նրա մոտ ի հայտեն եկել թոքախտի նշաններ, որոնց պատճառով պարբերաբար չի հաճախել դպրոց:
   Մեծատուրյանների ընտանիքը 1902թ տեղափոխվել է Պոլիս, ուր տղան հաճախել է Մալաթիայի Կեդրոնական վարժարանը:
   Գրել սկսել է դպրոցական հասակից: Սկզբնական շրջանում նրա գրածները տպագրվում էին Արեւմտյան Հայաստանում հրատարակվող հայտնի “Մասիս”,”Հանրագիտակ”, “Արեւելյան մամուլ”, “Լույս”, “Սուրհանդակ”, “Բյուզանդիոն” պարբերականներում:
   1907թ Պոլսում հրատարակվել է Մեծարենցի բանաստեղծությունների 2 ժողովածու` “Ծիածան” եւ”Նոր տաղեր”:
   Մեծարենցն իր գործերում արտացոլել է բնությունը` ներկայացնելով նրա իդեալականությունը, ինչպես նաեւ խոսել է մարդկային բարձր արժեքների` սիրո, նվիրվածության, անձնազոհության մասին: Գրել է գյուղական կյանքը նկարագրող բանաստեղծություններ:
   Առաջին բանաստեղծությունը` “Մարմնի վերք, սրտի վերք” գրել է 1901թ:
   Առաջին գիրքը` “Ծիածան”-ը գրել է 1907թ: Նույն տարում լույս է տեսել 2-րդը` “Նոր տաղեր” գիրքը: 
   Թոքախտը խլեց 31 ամյա երտասարդ ու այնքան խոստումնալից հայ գրողի կյանքը:
   Մեծարենցն իր մահկանացում կնքեց 1907թ հուլիսի 4-ին եւ հողին հանձնվեց Պոլսի Պալիքլի գերեզմանատանը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?