Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Питер Кутуджян

Питер Кутуджян Питер Кутуджян

   Հայազգի քաղաքական գործիչ, ԱՄՆ Մասաչուսեց նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ( ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը) Փիթեր Քութուջյանը ծնվել է 1961թ սեպտեմբերի 17 Մասաչուսեցի Նյուտոն քաղաքում: Նախնիները 1915թ Հայոց Ցեղասպանությունից փրկվելու նպատակով ծննդավայր Մարաշից գաղթել են ԱՄՆ:
   Նախնական կրթություն ստացել է Մասաչուսեցի Ուոլթհեմ դպրոցում, հոգեբանության բակալավրի որակավորման է արժանացել Bridgewater նահանգային քոլեջում, իսկ Նոր Անգլիայի իրավաբանական քոլեջում իրավաբանական գիտությունների դոկտորի կոչման: Հարվարդի համալսարանի Քենեդու անվան բարձրագույն դպրոցն ավարտելով հասարակայնության հետ կապերի մագիստրոսի աստիճան է ստացել:
    Մասնագիտությամբ դատապաշտպան Քութուջյանը որոշ ժամանակ դասախոսությունների է կարդացել Մասաչուսեցի իրավաբանական դպրոցում եւ Բենթլի քոլեջում:
   Առաջին անգամ Մասաչուսեցի նահանգային սենատի ընտրություններում թեկնածությունն առաջադրել եւ մեծամասնության քվեները շահելով` 1996թ դարձել է սենատի դեմոկրատական կուսակցության անդամ` ներկայացնելով Ուոլթհեմ, Նյուտոն եւ Ուոթըթաուն քաղաքների շահերը: Այդ պաշտոնում վերընտրվելով` մինչ օրս որպես կոնգրեսական աշխատում է նահնագի օրենսդիր մարմնում: Մինչ նահնագային սենատին անդամակցելը` Քութուջյանը Միդլսեկս քաղաքի օկրուգային դատախազի տեղակալն է եղել:
    Օրենսդիր մարմնում պաշտոնավարելուն զուգահեռ Քութուջյանն աշխատել է նաեւ բազմաթիվ այլ կազմակերպությունների ղեկավար պաշտոններում.
    Նահանգապետարանի հասարակական անկարգությունների հարցերով զբաղվող հանձնաժողովում, Մասաչուսեցի օրենսդիր ասոցիացիայի նախագահ, ԱՄՆ Հայկական Համագումարում, “Վարդանանց ասպետներ”, Հայ ղեկավարների խորհուրդ, Ռասայական խտրականության դեմ պայքարի ազգային ասոցիացիա, Նյուտոնի պատանիներ եւ աղջիկներ կառավարող մարմնում, Նյուտոնի հասարակական ծառայությունների կենտրոն կառավարող մարմնում, Բենթլի քոլեջի ուսումնական ծրագրերի ծառայություն, Իռլանդական ներգաղթյալների կենտրոն պատվավոր նախագահ, Ուոլթհեմի եւ Բոստոնի գործարար եւ պրոֆեսիոնալ կանանց ակումբ կազմակերպությունում:
    Մասաչուսեցի նահանգային օրենսդիրում ծագումով հայ միակ կոնգրեսականը` Փիթեր Քութուջյանը, ամերիկահայերի խնդիրների մասին պաշտոնավարման անցած տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնել է եւ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ օրինագծեր է առաջադրել: Սենատում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին ամենամյա միջոցառումներ իրականացնելու ծրագրի հեղինակն է եղել Քութուջյանը:
    Երկար տարիներ համառ պայքար է մղել Մասաչուսեցի մայրաքաղաք Բոստոնում հայկական պուրակի նախագիծը կյանքի կոչելու համար: Պուրակը պետք է բաղկացած լիներ ծառուղուց, շատրվաններից, իսկ կենտրոնում պետք է կանգնեցվեր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Քութուջյանի բազմամյա համառ պայքարը 2009թ արդյունք տվեց վերջապես եւ Բոստոնի քաղաքային խորհուրդը թույատրեց այդ տարածքը տրամադրել հայկական պուրակի կառուցման ծրագիրն իրագործելու նպատակով:
    Քութուջյանը դասախոսություններով հանդես է գալիս Հարվարդ, Բոստոն համալսարանների հասարակության առողջության խնդիրներով զբաղվող դպրոցում եւ Բոստոնի Northeastern համալսարանում, իսկ Ուոլթհեմի Բենթլի համալսարանում “Միացյալ Նահանգների կառավաման համակարգը” թեմայով դասախություններ է կարդում:
    Ամուսանցել է ամերիկուհի Էլիզաբեթ Սեդրայի հետ, ով նրա 3 զավակների մայրն է:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?