Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Раффи Арменян

Раффи Арменян Раффи Арменян

   Կանադահայ դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր եւ ուսուցիչ Րաֆֆի Արմենյանը ծնվել է 1942թ հունիսի 4-ին` Կահիրեում: Երաժշտության առաջին դասերն առել է ծննդավայում: Ուսումը շարունակելու նպատակով 1959թ մեկնել է Վիենա: Ավարտելով տեղի կոնսերվատորիան մեկնել է Անգլիա եւ ուսանել Լոնդոնի համալսարանի լեռնամետալուրգիայի ֆակուլտետում 1962-65թթ:
Դիպլոմն ստանալուց հետո,կրկին վերադարձել է Վիենա եւ շարունակել երաժշտություն ուսանել տեղի երաժշտական ակադեմիայում: 1968թ Ֆրանսիայում կայացած Երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթում Րաֆֆին հաղթող է ճանաչվել:
   1969թ Արմենյանների ընտանիքը գազթել է Կանադա, ուր Րաֆֆին որպես դիրիժորի օգնական սկսել է աշխատել Կանադայի Հալիֆաքս քաղաքի Ատլանտիկ սիմֆոնիկ նվագախմբում: 1971-93թթ հայ երաժշտագետը ղեկավարում էր Kitchener-Waterloo սիմֆոնիկ նվագախմբը:
Հայ դիրիժորի օրոք նվագախումը 1970-ականներին Կանադայում ամենամեծ հռչակ վայելող սիմֆոնիկն էր:
   1973-76թթ Արմենյանը եղել է Ստրատֆորդի փառատոնի երաժշտական ղեկավարը եւ հիմնադրել է Ստրատֆորդ փառատոն անսամբլը, որը 1974թ վերանվանվել է Կանադական կամերային անսամբլ:
   Աշխատել է նաեւ Քվեբեկի, Տորոնտոյի սիմֆոնիկ օրկեստրների եւ Արվեստի Ազգային կենտրոնի օրկեստի, ինչպես նաեւ կանադական օպերային թատրոնի հետ:
   Ներկայումս Րաֆֆին Կանադայի Տորոնտո քաղաքի համալսարանի երաժշտական ֆակուլտետի պրոֆեսոր է:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?