

.gif)
Ամերիկահայ հայտնի կենսաքիմիկոս, քաղացկեղագետ Ռայմոնդ Վահան Տամատյանը ծնվել է 1936թ մարտի 16-ին Նյու-Յորքի Մելվիլ քաղաքում, հայի ընտանիքում:
Բավական հարուստ կրթական կենսափորձ ունի մեր հայրենակիցը: Ուսանել է Վիսկոնզին-Մեդիսոն համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում (1956թ), բժշկագիտության դոկտորի աստիճան է ստացել Նյու-Յորքի Ալբերտ Էյնշտեյն բժշկական քոլեջում (1960թ), ապա շարունակել է ուսումը Հարվարդի համալսարանում:
Ութ տարի սովորել է Juilliard արվեստի դպրոցում` ջութակի բաժնում: Բազմամյան ուսունառությունից հետո ծառայել է ամերիկյան բանակում եւ զորացրվելուց հետո սկսել է զբաղվել գիտական աշխատանքով:
1971թ “Գիտություն” հանդեսում Տամատյանի հրապարակած գիտական հոդվածում հեղինակը տեսականորեն բացատրում էր, որ ուռուցքները եւ սովորական հյուսվածքները արհեստական պայմաններում կարող են զանազանվել միջուկային մագնիսական ճառագայթման (ՄՄՃ) միջոցով: Նրա եզրակացության համաձայն այդ տարբերությունները կարող են օգտագործվել` ախտորոշելու ուռուցքը, ուստի հետագա ուսումնասիրությունները ավելի մանրակրիտ պետք է տային դրանց տարբերությունը:
1972թ Տամատյանը հայտ է ներկայացրել արտոնագիր ստանալու համար, որպեսզի սկսի կիրառել սկաները: 1974թ ՄՄՃ ոլորտում հայազգի քաղցկեղաբանը արտոնագիր ստանալով կյանքի է կոչել քաղցկեղը հայտնաբերող քաղցկեղագրանցիչ էլեկտրոսարքի գաղափարը:
1977թ Տամատյանի սկաները հանձնել է իր առաջին քննությունը` հետազոտելով առաջին հիվանդին: Մեկ նկարի ստացման համար պահանջվել է 5 ժամ:
Այդ սարքն այժմ տեղադրված է “Սմիթսոնյան” ինստիտուտում: Նման սարքեր սակայն ներկայումս բազմաթիվ են ԱՄՆ-ում:
1978թ բժիշկ Տամատյանը հիմնել է սեփական “Ոլորտ, որ կենտրոնացած է միջուկային մագնիսական ճառագյթման վրա” անվանումով ընկերությունը,որը զբաղվում էր ՄՄՃ սկաներների արտադրությամբ: 1980թ նա վաճառքի է հանել առաջին սկաները, որը հնարավորություն է ունեցել նկարելու միայն սիրտը, թոքերը եւ կրծքավադակը: Հետագա զարգացման մի շարք փուլեր անցնելուց հետո այժմյան սկաները հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում տալ մարմնի ցանկացած մասի մանրակրկիտ նկարը:
2001թ Lemelson-MIT Prize ծրագիրը “Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար“ Տամատյանին շնորհեց 100 000 ԱՄՆ դոլար պարգեւատրում քաղցկեղագրանցիչ “Միջուկային մագնիսական անդրադարձը ստանալու նպատակով” էլեկտրոսարք (“սկաներ”) ստանալու համար:
Ֆիլադելֆիայի Ֆրանկլին ինստիտուտն էլ իր հերթին հավանության արժանացնելով Տամատյանի ստեղծած սկաները, նրան շնորհել է Bower Award in Business Leadership մրցանակը: 2003թ “Վարդանի այրեր” կազմակերպությունը հայ կենսաքիմիկոսին արժանացրել է “Տարվա մարդ” տիտղոսին: 1988թ արժանացել է “Տեխնոլոգիայի ոլորտում ազգային մեդալ” մրցանակին, իսկ 1989թ պաշտոնապես ադամագրվել է “Ազգային հռչակավոր գյուտարարների անկյուն” կառույցին: Չնայած 2003թ չի դարձել գյուտարարության ասպարեզում շնորհվելիք Նոբելյան մրցանակի դափնեկիր, այնուամենայնիվ գյուտարարին համաշխարհային ճանաչում է բերել քաղցկեղագրանցիչ էլեկտրոսարքը:
Դասավանդել է Վաշինգտոնի համալսարանի Սընթ Լյուիս բժշկական քոլեջում եւ Նյու-Յորքի համալսարանում: