Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ричард Оганнесян

Ричард Оганнесян Ричард Оганнесян

   Ամերիկահայ պատմաբան, հայագետ եւ գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է 1935թ` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Սովորել է Բերկլի քաղաքի “Կալիֆոռնիա” համալսարանում: 1954թ ավարտել է բանասիրական ֆակուլտետի բակալավրատը, իսկ 1958թ` մագիստրատուրան եւ ստացել բանասիրական գիտությունների մագիստրոսի աստիճան:
   1966թ “Կալիֆոռնիա” համալսարանում պաշտպանել է գիտական թեզն ու ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 1966-69թթ դասախոսել է “Mount St. Mary’s” քոլեջում: 1987թ-ից պրոֆեսոր Հովհաննիսյանը “Կալիֆոռնիա” համալսարանում հիմնադրել է հայագիտության ամբիոն եւ մինչ օրս ղեկավարում է այն:
   Բացի այդ, հայ պատմաբանը “Guggenheim” համալսարանում զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով եւ իր ուսումնասիրությունների համար մի շարք պարգեւների է արժանացել:
Դոկտոր Հովհաննիսյանը բազմաթիվ աշխատությունների եւ գրքերի հեղինակ է. “Հայաստանի Հանրապետություն” 3 հատոր, “Հայոց Ցեղասպանություն, Հին ժամանակի հայերը նոր ժամանակներում”, “Հիշողություն եւ մերժողականություն. Հայոց Ցեղասպանության հարցը”, “Հայաստան Սեբաստիա-Սվազ եւ ավելի փոքր Հայաստան”:
   Ղեկավարում է նաեւ “University of Michigan-Dearborn” համալսարանի հայագիտության ամբիոնը:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?