Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Саркис Асатурян

Саркис Асатурян Саркис Асатурян

    Առաջին եւ միակ կանադահայ քաղաքական գործիչը, ով ներկայացնում է Կանադայի լիբերալ կուսակցությունը, 3 անգամ առաջադրվել եւ հաղթելով մրցապայքարում անցել է կանադական խորհրդարանի Համայնքների պալատ Սարգիս Ասադուրյանն է:
   Ծնվել է 1948թ հունվարի 25-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Կրթություն է ստացել Չիկագոյի գեղարվեստի ակադեմիայում:
   Մինչ խորհրդարան մտնելը զբաղեցրել է Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը, ապա ղեկավարել է Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով մշտական հանձնաժողովը, ավելի ուշ Ձկնորսության եւ օվկիանոսի խնդիրների հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է եղել, հետո էլ Շրջական միջավայրի պաշտպանության, ապա Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի մշտական հանձնաժողովների անդամը:
   Ասադուրյանն առաջին անգամ առաջադրվել եւ 1993թ ընտրվել է Don Valley North ընտրատարածքում (դաշնային ընտրատարածք Հյուսիսային Յորք քաղաքում), որը Կանադայի Համայնքների պալատում ներկայացվել է 1988-97թթ:
   1997թ առաջադրվել է Brampton կենտրոնում եւ հաղթել (դաշնային ընտրական օկրուգ կանադական Օնտարիո նահանգում, որը Համայնքների պալատում ներկայացվել է 1997-2004թթ):
   2004 Սարգիս Ասադուրյանը զբաղեցրել է Կանադայի փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը եւ միեւնույն ժամանակ եղել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հետ կապված հարցերի պատասխանատուն: Ի դեպ նման պաշտոն մինչ այդ Կանադայի կառավարության կաբինետում չի եղել եւ ստեղծվել է հենց Ասադուրյանի առաջարկով:
   Ղեկավարել է 2004թ հիմնադրված “Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության” խումբը (դրա կազմում մտնում են Կանադայում գործող մի շարք հայկական կազմակերպություններ), որը կանադական հասարակությանը ծանոթացնում է հայերին առնչվող խնդիրներին եւ պաշտպանում է հայերի շահերը:
   Եղել է Հյուսիսային Յորքում գործող “Հայ համայնքի կենտրոն”-ի (կանադահայերի շրջանում գործող մշակութային եւ հասրակական ակումբ) գործադիր տնօրենը եւ 1985թ հիմնել է ամեն տարի “Հայ համայնքի կենտրոն”-ի կողմից “տարվա մարդ” ճանաչված անձնավորությանը տրվող “կանադական բարձրաստիճան մրցանակ”-ը: 
   1988թ Օնտարիոյի ղեկավար մարմնի կողմից արժանացել է “Կամավոր ծառայությունների համար տրվող մրցանակի”:
   Ասադուրյանը Հայկական հարցի ակտիվ աջակիցներից է եւ շարունակում է մասնակցել ճանաչման եւ դատապարտման համար մղվող պայքարին:
   Կանադահայ խորհրդարանականն ամուսնացել է Զազա անունով մի հայուհու հետ եւ 4 երեխաների հայր է:
   Ներկայումս նա Տորոնտոյի դատարաններից մեկում քաղաքացիական հարցերով դատավոր է:


 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?