Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Галуст Гюльбенкян

Галуст Гюльбенкян Галуст Гюльбенкян

    Հայ գործարար եւ բարեգործ Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ մարտի 23-ին`Թուրքիայի Ուսկյուդար (պատմական Սկյութար) քաղաքում: Գյուլբենկյանի հայրը զբաղվում էր նավթի արդյունահանմամբ: Տղան հաճախել է Լոնդոնի “King” քոլեջը, ուր ուսանել է նավթային ինժեներություն: Ստացած գիտելիքներն օգտագործել է ուսումնասիրելու Բաքվի ռուսական նավթային արդյունաբերությունը: Նա առանցքային դերակատարում է ունեցել Միջին Արեւելքի նավթի պաշարները Արեւմուտքի շահագործմանը հասանելի դարձնելու գործում:

    1907թ փետրվարին Գալուստ Գյուլբենկյանը մասնակցել է բենզինի արտադրությամբ զբաղվող դանիական “Royal Dutch” եւ բրիտանական տրանսպորտային “Shell” ընկերությունների համաձուլմանը, որի արդյունքում հայազգի գործարարը դարձել է նորակազմ “Royal Dutch/ Shell” հզոր ընկերության խոշոր բաժնետերերից մեկը: 1912թ Գյուլբեկյանը մասնակցել է “Turkish Petrolium” ընկերության հիմնադրմանը:

    Բիզնեսի աշխարհում ծավալած գործունեությունից զատ, Գյուլբենկայնը երազում էր արվեստի հավաքածուի մասին, որը պահում էր Փարզի մի մասնավոր թանգարանում: 1936թ Գյուլբենկյանը 30 նկար է նվիրել Մեծ Բրիտանիայի ազգային պատկերասրահին եւ եգիպտական մի հին արձան էլ բրիտանական թանգարանին:

    1930-32թթ ղեկավարել է “Հայ բարեգործական ընդհանուր միությունը” (ՀԲԸՄ): 1938թ Գյուլբենկյանը միավորվել է “Panama” ընկերության հետ` նավթարդյունաբերությունում իր կապիտալը պահելու նպատակով: Նավթի եւ գազի արդյունաբերությամբ զբաղվող այդ ընկերությունն այժմ կոչվում է “Partex” կորպորացիա եւ ֆինանսավորվում է Լիսաբոնում գործող “Գալուստ Գյուլբենկյան” հիմնադրամի գլխավոր գրասենյակի միջոցներով:

    Երկրորդ Աշխարհամարտի տարիներին եղել է Իրաքի դիվանագետը Փարիզում: 1942թ լքել է Ֆրանսիան եւ բնակություն հաստատել Լիսաբոնում:

    Գյուլբենկյանը մահացել է 1955թ հուլիսի 20-ին: Հայ մեծանուն բարերարի ունեցվածքը գնահատվել է մինչեւ 800 միլիոն դոլար:

   Նրա գեղարվեստական ձեռքբերումները ներկայացնում է աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Արվեստի իր հին ու բացառիկ հավաքածուն ամբողջությամբ կտակել է “Գյուլբենկյան” հիմնադրամին: Վերջինս այդ գումարից 400 հազար դոլար տրամադրել է Էջմիածնի Մայրավանքի վերանորոգման աշխատանքների իրականացմանը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?