Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Тим Куркчян

Тим Куркчян Тим Куркчян

    Ամերիկահայ լրագրող, սպորտային մեկնաբան, ամերիկյան խոշորագույն սպորտային ESPN հեռուստացանցի “Երեկոյան բեյսբոլ” եւ “Սպորտ կենտրոն” հաղորդումների վերլուծաբան, ինչպես նաեւ համանուն ESPN հանդեսի եւ ESPN.com էլեկտրոնային կայքէջի թղթակից Թիմ Քուրկչյանը (ամբողջական անունը Թիմըթի Բիլ Քուրկչյան) ծնվել է 1956թ դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բեթեսեդա քաղաքում:
   Ավարտելով ծննդավայրի միջնակարգ դպրոցներից մեկը, ընդունվել է Մերիլենդի հալասարան եւ 1978թ ավարտելով ուսումը` անմիջապես աշխատանքի է անցել “Washington Star” օրաթերթում, որտեղ էլ սկիզբ է դրվել Քուրիկչյանի լրագրողական կարիերային: 1981թ մի քանի ամիս աշխատել է “Baltimore News American” օրաթերթում:
   Նույն տարում սկսել է մեկնաբանել “Texas Rangers” բեյսբոլային պրոֆեսիոնալ թիմի խաղերը եւ 1981-85թթ Տեխասում լույս տեսնող “Dallas Morning News” օրաթերթում լույս տեսնող սպորտային աշխարհին վերաբերող լրագրողական սենսացիաների հեղինակն է եղել:
   1986թ-ից Մերիլենդում լույս տեսնող ամենախոշոր “Baltimore Sun” օրաթերթում մեկնաբանել է մեկ այլ պրոֆեսիոնալ բեյսբոլայնի թիմի` “Baltimore Orioles” խաղերը:
   1989-97թթ ամերիկյան սպորտային ամենախոշոր պարբերակիաններից մեկի` “Sports Illustrated” բարձրաստիճան լրագրողն է եղել: Իսկ 1996-97թթ հաղորդումներ է պատրաստել ամերիկյան հայտնի “CNN” հեռուսացանցի սպորտ խմբագրության համար:
   1998թ-ից աշխատել է ամերիկյան խոշորագույն սպորտային ESPN հեռուստացանցում, որպես “Երեկոյան բեյսբոլ” եւ “Սպորտ կենտրոն” հաղորդումների վերլուծաբան:
   2000թ լույս է տեսել Քուրկչյանի առաջին “Ամերիկայնի խաղերը” գիրքը, երկրորդ` “Սա մեծ խաղ է, թե ինչ է. Իմ կյանքի 25 տարները բեյսբոլում ” լույս է տեսել 2007թ:
   1983թ նոյեմբերին ամուսնացել է ամերիկուհի Քեթլին Պատրիկի հետ եւ 2 երեխաների հայր է:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?