Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Вазген А Католикос

Вазген А Католикос Вазген А Католикос

    Ամենայն հայոց կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ առաջնորդ (1955-94թթ), հայագետ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա. (աշխարհիկ անունն է Լեւոն Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 1908թ հոկտեմբերի 3-ին, արհեստավորի ընտանիքում: Կրթությունն ստացել է տեղի հայկական, ռումինական եւ գերմանական հաստատություններում:
   Ուսումը շարունակել է Բուխարեստի համալսարանի մանկավարժության եւ փիլիսոփայության ֆակուլտետում:
   1929-43թթ դասավանդել է տեղի հայկական դպրոցներում:
   1942թ համալսարանն ավարտած ուսուցչին ռումինահայությունն ընտրել է թեմի առաջնորդ:
   1943թ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Կարապետ արքեպիսկոպոս Մազլումյանը Լեւոն Պալճյանին քահանա է ձեռնադրել, վերանվանել Տեր Վազգեն եւ տվել վարդապետական աստիճան:
   1952թ գրել է իր առաջին կոնդակը, որը նրա գործունեության ու ծրագրերի ամփոփ խտացումն էր:
   1951թ-ին Վազգեն քահանան արդեն եպիսկոպոս էր:
   1955թ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում գումարված եկեղեցական ժողովն Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոս է ըտրել Ռումինիայի թեմի առաջնորդ Լեւոն Պալճյանին:
Նա դարձել է հայկական եկեղեցու պատմության մեջ ամենաերիտասարդ կաթողիկոսը:
   1956թ-ից սկսվել են Վազգեն կաթողիկոսի հովվապետական այցերը սփյուռքահայ գաղթօժախներ եւ հայոց թեմեր: Նպատակը սփյուռքահայության կյանքին ծանոթանալն ու տարագիր հայության հավատքը Սբ. Էջմիածնի հանդեպ ամրապնդելն էր:
   Նրա գահակալման տարիներին նոր թեմեր են բացվել: Այդ կերպ հայ առաքելական եկեղեցին սփռվել է երկրագնդի բոլոր մայրցամաքներում:
   Իր գահակալության առաջին իսկ օրերից ուխտել է վերականգնել հայոց սրբությունները եւ դրանց շուրջ համախմբել հավատից հեռացաց ժողովրդին:
   Շատ հայ բարերարներ են մասնակցել հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքներին:
   Անգնահատելի է "Հայ Բարեգործական Ընդհանուր միության" նախագահ Ալեք Մանուկյանի ահռելի ներդրումը հայ առաքելական եկեղեցու զորացման գործում:
   Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսը կառավարել է մինչեւ իր վախճանը` 1994թ:
   Երջանկահիշատակ Վազգեն Ա եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, 1989թ-ից ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ:
  Հայագիտության եւ աստվածաբանության բնագավառներում բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Պարգեւատրվել է ՀՀ հայերնիքի շքանշանով, ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության պատվո շքանշանով, Ռումինիայի Հանրապետության պատվո շքանշանով, Խաղաղության համաշխարհային խորհրդի եւ Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով:
  Ամենայն հայոց կաթողիկոսի անունն են կրում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ Սեւանի հոգեւոր դպրոցը:
   ՀՀ անկախացումից հետո նա հսկայական աշխատանք տարել Հայ Առաքելական եկղեցու Էջմիածնի եւ Կիլիկիո ճյուղերի միավորման գործում:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?