Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Виген Чалдранян

Виген Чалдранян Виген Чалдранян

   Մեր ժամանակների հայտնի կինոռեժիսորներ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը (իսկական անունը Վաղարշակ Հակոբի Չալդրանյան) ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում: Կինոյի եւ թատերական արվեստի նկատմամբ սերը դրսեւորել է դպրոցական տարիներից: Հաճախել է “Հայֆիլմ” կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիան, ուր խաղացել է բազմաթիվ դերեր:
   Ավարտելով դասընթացները եւ միաժամանակ ավարտելով նաեւ դպրոցը Վիգենն ընդունվել է աշխատանքի Երևանի դրամատիկական թատրոն, ուր առաջին դերակատարումը եղել է “Մոխտրոտը” ներկայացման արքայազնի կերպարը:
   1975-79թթ ուսանել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ավարտելով ուսումը Հայաստանում, Չալդրանյանը մեկնել է Մոսկվա եւ ընդունվել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Այնտեղ ուսանած տարիներին ծնվել է ապագա մեծանուն ռեժիսորի առաջին կարճամետրաժ` “Ոսկին ծիծաղում է” ժապավենը:
   Մոսկվայում ստանալով հիանալի կրթություն եւ ձեռք բերելով բավարար մասնագիտական փորձ` ռեժիսորը վերադարձել է Հայաստան եւ 1983-1985 թթ որպես ռեժիսոր աշխատել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ուր բեմադրում է Ա. Գելմանի “Նստարան” եւ Բ. Բրեխտի “Կուրաժ մայրիկը և նրա զավակները” պիեսները:
   1981թ Վիգեն Չալդրանյանն աշխատանքի է անցել “Հայֆիլմ” կինոստուդիայում եւ ստեղծել է այնպիսի հրաշալի ֆիլմեր, որոնք արդեն տեղ են գտել հայ կինոյի ոեսկե ֆոնդում:
1998-99թ Չալդրանյանը զբաղեցրել է ՀՀ Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարարի պաշտոնը:
   Կարճամետրաժ ֆիլմերից են “Հեքիաթ” 1979թ, “Հոթել “Տատիկ”” 1980թ, “Ապրիլ” 1985թ, “Կինոյի տոն. Մեղրի 87” 1987թ: Գեղարվեստական ֆիլմերի շարքից են “Ձայն բարբառոյ…” 1981, որում նա խաղացել է գլխավոր դեը, հեղինակն է սցենարի, ինչպես նաեւ ռեժիսորն ու նկարիչն է ժապավենի: Այս ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի “Ոսկե արծիվ” միցանակի, ինչպես նաեւ “Առաջին հայկական դեբյուտ”, 27-րդ համաշխարհային կինոփառատոնի “Ոսկե Ռեմի” միցանակի:
   Հայտնի են “Տեր ողորմեա” 1997թ, “Լռության սիմֆոնիա” 2001, “Քրմուհի” 2006թ ֆիլմերը: Հեղինակ է նաեւ բազում տեսաֆիլմերի` “Հեղկոմի նախագահը” 1977թ, “Անուշ” 1983թ, “Շնշառ” 1988 եւ այլն:
   Դերակատարումներ է ունեցել բազմաթիվ ֆիլմերում` “Երջանկություն որոնելիս”, “Գավազանը”, “Ջութակ և սրինգ”, Էռնեստ Հեմինգուեյի “Սպիտակ փղեր” եւ այլն:
   Չալդրանյանի ֆիլմերն արժանացել են միջազգային եւ հայկական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների:
   2001-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, հայ կինոյում ներդրած հսկայական ավանդի համար 2006թ արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության “Անահիտ” մրցանակին, իսկ 2007թ նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?