

.gif)
Հայ առաջատար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության չեմպիոն (1999թ), ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը ծնվել է 1971թ դեկտեմբերի 7-ին` Բաքվում:
Շախմատ խաղալ Վլադիմիրին սովորեցրել է հայրը, երբ տղան 5 տարեկան էր:
Տաղանդավոր մանուկն ընդամենը 8 տարեկանում Լիտվայում մասնակցել է շախմատային մրցաշարի եւ տպավորիչ հաղթանակ է տարել` բոլոր պարտիաներում պարտության մատնելով հակառակորդներին:
Վլադիմիր Հակոբյանը ավարտել է Բոդվինիկ-Կասպարովի անվան շախմատի դպրոցը:
14 տարեկանում մասնակցել է Արգենտինայում անցկացվող մինչեւ 16 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնությանը: Այդ մրցաշարից առաջ, նրա ուսուցիչները` Կասպարովն ու Բոդվինիկն այսպես են արտահայտվել Հակոբյանի մասին. "Նա պետք է անցնի աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքերը":
1989թ Վլադիմիր Հակոբյանը մինչեւ 18 տարեկանների աշխարի չեմպիոն է հռչակվել: Երկու տարի անց փայլուն հանդես է եկել Նիկշիչում անցկացված միջազգային մրցաշարում եւ 1-ից 2-րդ տեղերը կիսել է Սոկոլովի հետ, ինչպես նաեւ գերազանցեց գրոյսմաստերի չափանիշները:
27 ամյա շախմատիստի համար 1999թ դարձել է շախմատային արվեստի վերելքի տարի:
Հակոբյանը շվեյցարական համակարգով հաջող հանդես է եկել եւ հիանալի արդյունքներ է գրանցել Դուբայում եւ Ֆիլադելֆիայում: Իսկ Լաս-Վեգասում մասնակցելով ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության, առանց պարտության դուրս է եկել եզրափակիչ` մրցաշարից դուրս մղելով իր հակառակորդ աշխարհի խոշորագույն շախմատիստներին:
2007թ Հակոբյանը մասնակցելով Ջիբլարթարում անցկացված Gibelcom Masters մրցաշարին` հնարավոր 9 միավորից վաստակելով 7-ը` արժանացել է պատվավար առաջին մրցանակին:
Հայ գրոյսմաստերը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաեւ 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաներին եւ ցուցադրելով հիանալի խաղ` փառահեղ հաղթանակ է տարել:
Թուրինյան օլինպիադայում տարած հաղթանակից հետո Վլադիմիր Հակոբյանը Պարգեւատրվել է ՀՀ պատվավոր` Մովսես Խորենացի մեդալով: