Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Юрий Оганесян

Юрий Оганесян Юрий Оганесян

    Հայազգի գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտում առաջատար մանագետ, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս (2005թ), Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկոտոր, Մենդելեեւի քիմիական տարրերի աղյուսակում ամենածանր մետաղների բացահայտման գյուտի հեղինակ Յուրի Ցոլակի Հովհաննեսյանը ծնվել է 1933թ ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում:
   Երկար տարիներ համարվում էր ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուն:
   Ուսանել է Մոսկվայի ֆիզիկայի ինստիտուտում:
   Ակադեմիկոս Ֆյլորովի հետ միասին ստեղծել են ծանր մետաղների ֆիզիկա-գիտական նոր ուղղվածության գիտատեխնիկական եւ փորձարարական բազա: Նրա գիտական ղեկավարմամբ ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների (ռեկորդային արագության) նոր սերունդ:
Գիտնականի վերջին նախագիծը, որի միջոցով հնարավոր դարձավ ռադիոակտիվ տարրերի ճառագայթափունջ ստանալ (այն իրենից ներկայացնում էր բացառիկ արագացուցիչ համալիր) եւ գաղափարը կյանքի կոչվեց 2002թ:
   Երկար տարիներ Հովհաննիսյանի ղեկավարած գիտահետազոտական լաբորատորիան առաջատարն է աշխարհում, որ զբաղվում էր նոր գերծանր տարրերի քիմիական հատկությունների ուսումնասիրմամբ եւ սինթեզմամբ:
   Դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի բազմաթիվ բուհերում: Նրա ասպիրանտներից 6 ներկայումս ֆիզիկական գիտությունների դոկտորներ են, իսկ 20-ը գիտությունների թեկնածու:
Հեղինակել է 250-ից ավելի գիտական աշխատություններ եւ 3 մոնոգրաֆներ:
Երկար տարիներ Հովհաննսիայանը “J. Phys. G”, “Nuclear Physics news international”, “Il Nuovo Cimente”, “Particles and Nuclei”, “Particle Acceleratores”, GANIL (Ֆրանսիա) RIKEN (Ճապոնիա) հաստատությունների գիտխորհրդի անդամ է եղել:
   1990թ-ից ՌԳԱ թղթակից անդամ է: 1995թ-ից ընտրվել է Սերբիայի Գիտություններ եւ արվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2002թ-ից Գերմանիայի Ֆրամկֆուրտ քաղաքի Գետե համալսարանի, ինչպես նաեւ Իտալիայի Մեսինա համալսարանների պատվավոր դոկտոր:
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1975թ), “Աշխատանքի կարմիր” շքանշանի, “Պատվո” շքանշանի, “Երկրների բարեկամություն” շքանշանի, “Կուրչատովի”, “Ֆյլորովայի”, “Եվրոպայի ֆիզիկների միության” 2000թ եւ բազում այլ պարգեւների:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?