Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Патрик Деведжян

Патрик Деведжян Патрик Деведжян

    Ականավոր ֆրանսահայ քաղաքական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի իշխող աջակողմյան (UMP) կուսակցության անդամ Պատրիկ Դեվեջյանը ծնվել է 1944թ-ի օգոստոսի 26-ին, Փարիզում:
Ավարտել է Փարիզի համալսարանը: 1970թ-ին անդամագրվել է Փարիզի փաստաբանական կոլեգիային: 1971թ-ին դարձել է "դը Գոլիստականների շարժման" ակտիվիստներից եւ 1976թ-ին մասնակցել է "Հանուն հանրապետական կուսակցության արշավի" հիմնադրմանը:
   1983թ-ին առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի ամենահարուստ եւ բարեկեցիկ Hauts-de-Seine տարածաշրջանի պատգամավոր: Այդ պաշտոնին վերընտրվել է 1989թ, 1995թ, 2001թ:
   1986թ-ին ընտրվել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր: Վերընտրվել է 4 անգամ` 1988թ, 1993թ, 1997թ, 2002թ:
   Նշանակվել է "Local Liberties"-ի նախագահ (2002թ) եւ աշխատել այդ պաշտոնում մինչեւ 2004թ: 2004-2005թթ եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարը: 2007թ-ի Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո դարձել է Hauts-de-Seine տարածաշրջանի Գերագույն խորհիդի նախագահ: 2007թ-ի հունիսի 1-ին նշանակվել է Ֆրանսիայի ազգային ժողովի ներկայում իշխող UMP կուսակցության քարտուղար:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?