Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Иерусалимский Армянский патриархат


Нажмите на изображение, чтобы увеличить

   Հայ Առաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկն է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը, որը հիմնադրվել է 7-րդ դարում: Պատրիարքարանի աթոռանիստը Ս. Հակոբյանց վանքն է:
   Արդեն 4-րդ դարում Երուսաղեմում հայկական եկեղեցիներ եւ վանքեր կային:
Սբ. Հաբոբյանց վանքի միաբանությունը հիմնադրվել է Սիսոն լեռան վրա:
   381թ Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովի որոշման համաձայն Երուսաղեմի եպիսկոպոսը դարձել է պատրիարքություն: Ընդհանրական եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն հայկական վանքրեն իրենց առաջնորդներով, վանականերով մինչեւ 6-րդ դարի կեսերը գտնվել են Երուսաղեմի պատրիարքի իշխանության տակ: Երբ Երուսաղեմի պատրիարքությունը Բյուզանդական կայսրության ճնշման տակ ընդունել է քաղկեդոնական դավանանքը, Երուսաղեմի հայկական եկեղեցին առանձնացել է եւ 7 դարում ձեւավորել Երուսաղեմի հայկական պատրիարքությունը:
   Երուսաղեմի հոգեւոր առաջնորդ, առաջին պատրիարք Աբրահամը (638-669թթ) Մուհհամեդ մարգարեից մի հայտարարարգիր է ստացել, որի համաձայն հայկական պատրիարքությունն անջատվել է հունականից, հայոց սեփականություն են ճանաչվել Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարը, Սբ. Հարություն տաճարի մի կարեւոր հատվածը, Ձիթենյաց լեռան ստորոտին կառուցված Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքներն ու այլ շինություններ:
   Մինչեւ 11 դար տեւած արաբական տիրապետության առաջին շրջանում արաբները բարյացակամ վերաբերմունք են դրսեւորել տեղի քրիստոնյաների նկատմամբ: Հաջորդ դարում հայկական եկեղեցիներն ու վանքերը ենթարկվել են հարձակումների, թալանի եւ ավերածությունների:
   1187թ Եգիպտոսի սուլթան Սալահեդդին գրավել է Երուսաղեմը, վերջ է տվել խաչակիրների իշխանությանը Սուրբ քաղաքում եւ վերահաստատել է Հայոց պատրիարք Աբրահամի 1180-91թթ ներկայացված քրիստոնյա սրբավայրերի նկատմամբ պատրիարքարանի իրավունքները եւ դրանք տարածել է խաչակիրների մի քանի եկեղեցիների եւ վանքերի վրա:
   Մինչեւ 1311թ պատրիարքարանը գտնվել է Կիլիկիայի հայոց թագավորների եւ Սսում նստող հայոց կաթողիկոսների իշխանության տակ: Օսմանյան իշխանության տարիներին պատրիարքարանի գերիշխանությունը տարածվել է Սիրիայի, Լիբանանի, Կիպրոսի, Եգիպտոսի թեմերի վրա: 1702թ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Ավետիք Եվդակացին զբաղեցրել է նաեւ պատրիարքի աթոռը մինչեւ 1715թ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը կառավարել է Կոստանդնուպոլսից նշանակված փոխանորդը:
   1715թ Կոստանդնուպոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաշիղեցին վերահաստատել է Երուսաղեմի ինքնիշխան պատրիարքությունը:
   1835թ Սբ. Հակոբյանց վանքում տպարան է հիմնվել: 19 դարում բացվել են տղաների համար Մեսրոպյան եւ աղջիկների համար Գայանյանց վարժարանները: 1928թ Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը:
   Տարիներ շարունակ հունական եւ հայկական պատրիարքւությունների միջեւ պայքարը շարունակվել է եւ հասել մինչեւ մեր օրերը:
   1917թ, երբ Երուսաղեմն անցել է Բրիտանիայի հովանավորության տակ, պաշտոնապես հաստատվել են Երուսաղեմի Սբ. Հարություն տաճարի, Գեթսեմանիի պարտեզների եւ Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարի 3 իրավատերեր: Հայերը կաթոլիկ եւ ուղղափառ պատրիարքարանների հետ պահպանել են համահավասար իրավունքներ:
   Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը ծաղկոնք է ապրել Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի եւ Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի օրոք: Բացվել են վարժարաններ, սեմինարիաներ, ձեռագրատուն: 1929թ Ամենայն հայոց կաթողիկոսության համաձայնությամբ Երուսաղեմի Պատրիարքարանը Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսությանը զիջել է Դամասկոսի, Լիբանանի, Կիպրոսի թեմերը:
   Ներկայուս Երուսաղեմի իշխանության տակ են Իսրայելի եւ Հորդանանի հայկական եկեղեցիները:
1990թ Երուսաղեմի հայոց պատրիարք է նշանակվել Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը: Պատրիարքարանի ընտրությունները հաստատում են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Երուսաղեմի ղեկավարությունը:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?