Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Епархия Великого Дома Киликии


Нажмите на изображение, чтобы увеличить

    Հայ առաքելական եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռն է համարվում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը: Գործում է Լիբանանում (Անթիլիաս)` Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում:
   Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը ճամաչում է Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը:
   Հայոց կաթողիկոսության նախկին նստավայրում 1441թ Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովի որոշման համաձայն հայրապետական աթոռը Էջմիածնում հաստատելուց հետո 1446թ հիմնադրվել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը: Առաջին կթողիկոսն է եղել Կարապետ Ա Էվդակացին 1446-7478թթ:
   Կաթողիկոսության ամենածանր շրջան համարվել է 16 դարը, երբ թուրքերը գրավել են Օսմանյան կայսրությունը եւ վերջինիս նահանգ են դարձրել Կիլիկիան: Մինչեւ 19 դար Կիլիկան պատկանել է թուրքերին: 16-17 դդ մահմեդականների ճնշումներից խուսափելու նպատակով Կիլիկիո կաթողիկոսությունից ոմանք զիջումներ են խոստացել եւ փորձել այդ կերպ շահել Հռոմի պապերի հովանավորությունն ու աջակցությունը:
   Կիլիկիայի կաթողիկոսություն եւ աթոռանիստ համարվող Սիսը դադարել են սսական կենտրոն լինելուց եւ պայքար է սկսվել Էջմիածնի դեմ: Այդ պայքարը շարունակվել է մինչեւ 1680 ականները, երբ էջմիածնականները այդ պառակտմանը վերջ տալու համար Ամենայն հայոց կաթողիկոս են ընտրել Եղիազար Ա Այնթափցուն: Այդ ժամանակ էլ Կիլիկիո կաթողիկոսությունը նպաստել է հոգեւոր կյանքի զարգացմանը, հայկական եկեղեցու ինքնուրույնությանը եւ անկախությանը: 1733-1865թթ հերթով տիրելով Կիլիկիայի աթոռներին` վերջապես վերջ է դրվել այդ կռիվներին:
   1909թ Ադանայի ջարդերի ժամանակ Կիլիկիան լիովին հայաթափվել է եւ 1921թ Սիսը դադարել է Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիստ համարվել: 1922թ լիովին ավերվել եւ թալանվել է աթոռանիստ Սիսը: Կաթողիկոս Սահակ Բ Հասրաթյանը 1902-39թթ հավաքել է կիլիկահայերին եւ տարագրվել արաբական երկրներ: 1930թ` ինը տարվա թափառումներից հետո հաստատվել են Բեյրությում (Անթիլիաս):
   Մինչեւ 1915թ Կիլիկիայի կաթողիկոսությունն ունեցել է 13 թեմ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Կիլիկիո աթոռին է փոխանցել պատրիարքությանը պատկանող Դամասկոսի, Բեյրութի, Լաթաքիայի, Անտիոքի, Հալեպի, Կիպրոսի եկեղեցիները, կալվածքները, վարժարանները եւ առաջնորդարանները: 
   1930թ Կիլիկիայի աթոռանիստն ունեցել է 4 թեմ: Այդ տարիներին կաթողիկոսությունն ապրել է զարթոնքի ժամանակաշրջան: Հիմնվել են տպարանը, հրատարակչությունը, “Հասկ” պարբերականն է սկսել լույս տեսնել, բացվել է Դպրեվանքը, իսկ ավելի ուշ Դպրեվանքի նոր շենքն է կառուցվել:
1962թ Կիլիկիայի թեմը ներգարվվել է էկումենիկ շարժման մեջ եւ դարձել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ: 1991թ Կամբերայի համաժողովում Կիլիկիայի կաթողիկոսության մեկ այլ ներկայացուցիչ` Արամ արքեպիսկոպոս Քեշիշյանը ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կենտրոնական եւ գործադիր վարչության ատենապետ: Կաթողիկոսության հովանու տակ են Լիբանանի Ջուբեյլ քաղաքում գործող հայկական որբանոցը, ազգային բուժարանը, ծերանոց-կուրանոցի համալիրը եւ այլ հաստատություններ: Կաթողիկոսարանն ունի նաեւ թանգարան, դամբարան, ուր թաղվել են Անթիլիասի շրջանի կաթողիկոսներն ու միաբանները:
   Մինչ օրս կաթողիկոսությունը ղեկավարվում է 1860թ մշակված կանոնադրությամբ: 2001թ-ից կաթողիկոսության հոգեւոր ժառանգությունը վայելում են Լիբանանի, Բերիայի, Հս. ԱՄՆ արլ. եւ Կանադայի, ինչպես նաեւ Հս. ԱՄՆ արմ., Կիպրոսի, Թեհրանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի, Արաբական ծոցի երկրների թեմերը:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?