

.gif)
Էջմիածնում հիմնադրված եւ մինչ օրս գործող հոգեւոր բարձրագույն ուսումնական հաստատություն է Գեւորգյան ճեմարանը: Համարվում է նաեւ մանկավարժական, հայագիտական, մշակութային հոգեւոր կենտրոն: Ճեմարան հիմնելու թույլատվությունն ստացել է Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցին, ով ռուս ցար Ալեքսանդր 2-րդի հետ անձնական հանդիպման արդյունքում հաջողացրել է համաձայնության գալ այդ հարցի շուրջ:
Ճեմարանի շինարարությունը սկսել է 1869թ մայիսի 25, իսկ բացումը տեղի է ունեցել 1874թ սեպտեմբերի 28 եւ հենց բացման ժամանակ էլ դիմավորել է իր հարկի տակ առաջին 60 սաներին: 1882թ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, որը նաեւ Սբ. Գեւորագյան ժառանգավորաց հեգեւոր ճեմարան է կոչվել: Ավելի ուշ հիմնադրի անունով վերանվանվել է Գեւորգյան ճեմարան: Սկզբում այնտեղ են ընդունվել 14-16 տարեկան պատանիները:
20 դարասկզբին ճեմարանն արդեն 230 անվճար սան է ունեցել եւ 20 կրթաթոշակավոր ուսանող: Վերատեսուչը կաթողիկոսն է եղել, ով գործերը վարել է ուսանողական խորհրդի եւ տեսուչի միջոցով:
1882թ շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգեւորականներ:
Հաստատությունում դասավանդվել են աշխարհագրություն, պատմություն, հայկական մատենագրություն, հայերեն եւ օտար լեզուներ եւ բազմաթիվ այլ առարկաներ: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է Գեւորգայն ճեմարանի շրջանավարտներով: Այստեղ սովորել են հոգեւոր աշխարհի շատ հայտնի մարդիկ եւ հայ գրողներ:
1957թ ռազմաքաղաքական ծանր պայմանների հետեւանքով Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ դեկտեմբերին ժամանակավորապոս չի գործել: 1919 հաստատությունը վերաբացվել է որպես հայագիտական, աստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատություն:
1945թ նոյեմբերի 1 Գեւորգ Զ Ճորքեչյանի ջանքերով ճեմարանը վերաբացվել է: 1995թ ճեմարանի շենքը վերանորոգվել եւ հանձնվել է Էջմիածնի հովանավորությանը, իսկ 1996-97թթ հիմնովին է նորոգվել հաստատության շենքը: