Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Птгни ванк


Нажмите на изображение, чтобы увеличить

    6-րդ դարավերջին իշխան Մանուել Ամատունու օրոք կառուցված վանքը գտնվում է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի կենտրոնում: Այն 2 զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք ունի: 606թ վանքի նեկայացուցիչը` Իսրայելը ստորագրել է Հայաստանի եպիսկոպոսների եւ վանահայրերի միաբանությունւ հաստատող փաստատթուղթ: Վանքը կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հս. պատը, հրվ. պատի արլ. հատվածը եւ արլ. գմբեթակիր կամարը: Վանքն ունի բնական մոտիվներով (արմավ, որթատունկ, նուռ, խաղող) եւ երկրաչափական (քառակուսի, վեցանկյուն) զարդաքանդակներով եւ պատկերաքանդակներով հարդարանք: Հրվ. շքամուտքի կամարի կենտրոնում մեդալիոնի մեջ 2 կողմում հրեշտակներով Աստվածածնի պատկերաքանդակն է, որից աջ եւ ձախ քրեական մեդալիոնների մեջ առաքյալների դիմաքանդակնեն են: Հրվ. մուտքի զարդաքանդակների ձախ հորիզոնական մասում առյուծին նետահարող քառատրոփ ձի հեծած Մանուել Ամատունու քանդակն է, որի աջ կողմում առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին: Հս. ճակատին հրաշագեղ թռչունների քանդակներ են:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?