

.gif)
Միջնադարյան այս համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից 24 կմ հրվ. արլ: Ըստ վանքի պատերին պահպանված վիմագիր արձանագրությունների Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է վաղ միջնադարից կանգուն միանավ բազիլիկ եկեղեցուց հս., եւ 903թ կառուցվել է հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու եւ նրա քրոջ` Սյունյաց իշխանուհի Մարիամի հովանավորությամբ: Նրանց օրոք հիմնվել է նաեւ վանական միաբանությունը եւ համալիրին նվիրաբերվել է 4 գյուղ եւ ջրաղացներ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները եւ գմբեթը տուֆից են: Ներքուստ քառախորան, սրլ. զույգ ավանդատներով հորինվածք ունի: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի 914թ վանքում թաղվել է հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, իսկ 980թ վանքը նորոգվել է եւ հավանաբար 2 եկեղեցիների միջեւ գավիթ է կառուցվել հայոց թագավոր Աշոտ Գ ողորմածի որդու` Գագիկի ապագա (Գագիկ Ա թագավորի) հրամանով: 13-16 դդ բազում նվիրատվություններ են արվել վանքին: 1502թ գավթում թաղվել է Մելիքսեթ եպիսկոպոսը եւ գերեզմանին խոշոր խաչ է կանգնեցվել: 1871-80թթ վանահայր Թեոդորոս Շիրակացին նորոգել է վանքի շինությունները: