

.gif)
Վարագավանքը գտնվում է Վանից հրվ.-արլ., Վարագ լեռան արմ. լանջին: Այն հայտնի կրոնակրթական եւ մշակությաին կենտրոն է եղել: Վանքի Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 635թ: Արաբները 870թ գրավել են վանքը եւ հետագայում Աշոտ Արծրունին ազատագրել է այն: 946թ վանքի առաջնորդ Անանիա եպիսկոպոսն ընտրվել է Հայոց կաթողիկոս:
981թ ըստ շինության վիմագիր արձանագրությունների Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կինը` Խուշուշը կառուցել է Սբ. Սոփիա եկեղեցին: Այ մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի խորանը լուսավորում է 2 զույգ պատուհան: Հս. կից է Սբ. Հովհաննես 10 դարի եկեղեցին: Այն եռախորան, գմբեթավոր, երկայնական պատերում խորշեր ունեցող խաչաթեւով կառույց է: Պատերը սրբատաշ քարից են, ծածկը աղյուսից է: Դեպի հս. կանգուն է վանքի 2-րդ դարի գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, որն ունի “Հռիփսիմեատիպ” կառույցի հորինվածք` քառախորան, գմբեթավոր, 3/4 շրջանի հատակագծով խորշերով, արտաքին պատերին ավանդատներով: Պատրեը քարից են, ծածակն ու գմբեթը աղյուսից են: Այս կառույցից հս. Սբ. Նշան 2-րդ դարի եկեղեցին է: 1318թ թաթար մոնղոլական արշավանքներից վանքը թալանվել եւ ավերվել է Սբ. Հովհաննեսը: 1320-50 թթ վանքը հիմնովին նորոգվել է: 14-16դդ ծաղկուն գրչության կենտրոն է եղել: 1534թ պարսից շահ Թամրազը թալանել է վանքը: 1648թ համալիը ավերվել է երկրաշարժից: Վանահայր Կիրակոսի ջանքերով հնարավորինս վերականգնվել է համալիրը: 1648թ Սբ. Աստվածածնին կից կառուցվել է քառակուսի հատակագծով, 4 անկյուններում կենտրոնակազմ գավթով, հս. կից Սբ. Խաչ թաղածածկ եկեղեցին, իսկ հրվ.-ից` Սբ. Սիոնը (17 դար): Վանքը երկար տարիներ եղել է եպիսկոպոսասնիստ: Վանքի ներսը զարդարված է որմնանկարներով: 1803թ կառուցվել է պարիսպը, առաջնորդանիստը, բաղնիքը: 1857թ վանքի վանահայր է կարգվել Խրիմյան հայրիկը: Նրա օրոք բացվել է տպարանը, տպվել է “Արծվի Վասպուրական” շաբաթաթերթը 1858-64թթ: Հետագայում հիմնվել է ժառանգավորաց դպրոցը: 1915թ վանքը լքվել է եւ ներկայումս այդ վայրում միայն համալիրի ավերակներն են: