

.gif)
Հայ կաթոլիկական վանական եւ մշակութային հարստությունների շարքին է դասվում Մխիթարյան միաբանությունը: Հիմնադիրն է եղել Մխիթար Սեբաստացին:
1701թ Կոստանդնուպոլսում հիմնելով այս հաստատությունը` նպատակ է ունեցել ծավալել հոգեւոր, ուսումնակրթական, գիտական եւ մշակությանին գործունեություն: 1706թ միաբանութունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակողզու Մեթոն բերդավան, 1717թ հաստատվել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում, իսկ 1712թ Վատիկանը միաբանության առաջնորդ է ճանաչել է Մխիթար Սեբաստացուն եւ հաստատությունը գիտակրթական կենտրոն է հռչակել ու շնորհել “Հայկական ակադեմիա” պատվավոր տիտողսը:
Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալում է գիտական, կրթական, մշակութային, բանասիրական գործունեություն:
1789թ հիմնվել է միաբանության տպարանը եւ առաջին գիրքը, որ լույս է տեսել այնտեղ “Բառագիրք հայկական լեզվի” բացատրական բառարանն է եղել:
19-րդ դարում շատ բեղմնավոր է եղել միաբանության գիտական եւ գեղարվեստական կյանքը: Հայ գրականության կլասիցիզմը ծնվել է միաբանությունում` 1720-ականներին, իսկ տվյալ դարի 2-րդ կեսին կեսինկլասիցիզմը փոխարինվել է ռոմանտիզմով, որի հիմնադիրն է համարվում Ղեւոնդ Ալիշան: Մխիթար Սեբաստացու ջանքերով Ալիշանի անձնական գրադարանի հիմքի վրա Սբ. Ղազար կղզում հիմնել է միաբանության մատենադարանը:
1772թ Ս. Մելգոնյանի աբբահայրության տարիներին միաբանության անդամների միջեւ վեճ է ծագել կանոնադրության փոփոխությունների հետ կապված եւ Բաբիկյանի ղեկավարությամբ միաբանների մի խումբ հեռացել է Սբ. Ղազար կղզուց եւ ժամանակավոր գործել Ավստրիայում, իսկ 1810 վերջնականապես հաստատվել Վիենայում եւ այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը:
1810թ Ավսրիայի կառավարությունը ճանաչել է միաբանությունը: 1874թ միաբանության տարածքում եկեղեցի է կառուցվել, իսկ ավել ուշ մատենադարան, հետո էլ թանգարան, իսկ 1811-12թթ հիմնվել է տպարանը: Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսին:
19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսել են ակտիվ համագործացել :
2000թ հուլիսին կազմակերպված ընդհանուր արտակարգ ժողովը որոշում կայացրեց ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանությունը` մեկ ընդհանուր կենտրոն վարչությամբ: Վենետիկի Սբ. Ղազար կզղու Մայրավանքը միաբանության գլխավոր կենտրոնատեղին էր, Վիենայի վանքը առաջին գլխավոր մենաստանը: 1732թ Սբ. Ղազարի վանքին կից ճեմարան-ադեմիա է հիմնադրվել, որն էլ հետագայում հայտնի ուսումնակրթական օժախ է դարձել:
1834թ Պուրսայում հիմնվել են Մուրատյան, իսկ 1836թ Վենետիկում Ռափայելյան վարժարանները, որոնք 1870թ միավորվել են եւ կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան:
1830թ միաբանությունը Կոստանդնուպոլսում հիմնել է դպրոց, որը 1957թ տեղափոխվել է Բանկալթիի թաղամաս: Դպրոցներ են հիմնվել նաեւ Հունգարիայում, Տրապիզոնում, Ղարասուբազարում, Ախալցխայում, Սիմֆերոպոլում եւ այլուր: 1918թ Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում հիմնել է առաջին որբանոց-դպրոցը, որը հետագայում տեղափոխվել է Միլան: Նոր դպրոցներ ավելի ուշ հիմնադրվել են Ալեքսանդրապոլում, Հալեպում, Բեյրությում, Բուենես-Այրեսում, Լոս-Անջելեսում, եւ այլուր:
1834թ-ից միաբանության տպարանում լույս է տեսնում “Բազմավեպ” ամսագիրը, 1847-63թթ հրատարակվել է “Եվրոպա” շաբաթաթերթը, իսկ 1887թ-ից “Հանդես ամսօրյա” ամսագիրը:
1993թ-ից Հայաստանում գործում է “Հայաստանի Մխիթարյան կենտրոնը”, որի նպատակն է Հայաստանի եւ սփյուռքի գիտնականների համագործակցության սերտացումը: