

.gif)
Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հրվ. կողմում է կառուցվել Սբ. Գրիգոր եկեղեցին եւ կառուցվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի եւ իր կնոջ` Հեղինեի կողմից: Համաձայն արձանագրությունների, կառույցի շինարարությունն սկսել է 662թ եւ ավարտվել 666թ, իսկ օծումն իրականացվել է հայոց կաթողիկոս Անաստաս Ա. Ակոռեցու ձեռամբ: Մինչեւ Սբ. Գրիգոր եկեղեցու հիմնադրումը, Արուճանում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գրիգորիսը մասնակցել է Դվինի եկեղեցու ժողովներին 609թ: Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հվ.-արլ. կողմում եւ հետագայում վերակառուցման հետեւանքով վերածվել է աշխարհիկ շինության:
Պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Ե. Դրաստանակերտցու եւ իշխան Գրիգոր Մամիկոնյանի հավաստմամբ` վանքի հվ. կողմում կառուցել է “իր արքունիքը”` պալատական համալիրը:
867թ վանքի ներսում` հվ-արլ. ավանդատան դիմաց քերել են սվաղի մի հատվածը եւ փորագրել Արուճի եւ հարեւան Կոչ գյուղի ջրօգտագործման հետ կապված վեճը կարգավորող որոշում-արձանագրությունը, որը թողել է հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու ներկայացուցիչը` Վռամի որդի Գրիգորը:
973թ ոմն Գորամ վարդապետ Դավթի ձեռքով նորոգել է վանքը:
987թ Սմբատ Բագրատունին վանքի պատի արձանագրության համաձայն Արուճին հարկային արտոնություն է տվել: Եկեղեցու մուտքի ճակատի արձանագրության համաձայն 1285թ գյուղի բնակիչներին ազտաել են հարկերից:
13 դարում Մարգար կազմողը եկեղեցու հս. պատին քանդակել է 4 մեծ եւ 3 փոքր խաչքարեր:
16-19դդ եկեղեցին կիսավեր վիճակում է եղել, իսկ ավելի ուշ լքվել է: 1946թ նորոգվել են եկեղեցու հվ. եւ արմ. պատերի քանդակները, վերանորոգվել նաեւ քիվերն եւ տանիքը: 1947-52թթ եկեղեցու հրվ. կողմում պեղումների արդյունքում հայտաբերվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի պալատը: 1958-59թթ ամայացել է եկեղեցու աղոթասրահի արմ. կողմի թաղը:
Կառույցը գմբեթավոր դահլիճի տիպի արլ. 2 ավանդատներով, գմբեթի առագաստային անցումով բարձրարվեստ կառույց է: Լուսավորվում է 41 պատուհանից եւ 3 լայնադիր դռներից թափանցող լույսով: Գմբեթարդում պատկերված են եղել “Օրենք տվող Աստծու” գոյությունը եւ Ավետարանում շարադրված “Համբարձման” տեսարանի համատեղումը բնրոշող հորինվածքը: Տպավորիչ է նաեւ Քրիստոսի 7մ բարձրությամբ մեծադիր պատկերը: Պատերի առանձին մասեր ոսկեզօծ են եղել: