Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Храм Сюни


Нажмите на изображение, чтобы увеличить

   Սյունի վանքը գտնվում է Սիսյան քաղաքում եւ կառուցվել է բարձրադիր սարավանդի վրա: Սյունի վանքն անվանում են նաեւ Սբ. Գրիգորի վանք, Սբ. Հովհաննես, կամ էլ Սիսանավան:
Բարձրարժեք ճարտարապետական այդ կոթողը կառուցվել է 7-րդ դարավերջին եւ հիմնադիրն է համարվում Սյունյաց իշխան Կոհազատը, ում աջակցել են նահանգի հոգեւոր առաջնորդ Հովսեփ Ա-ն եւ վանական Թեոդորոսը:
   Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությունների համաձայն Սյունի վանքը կառուցվել է Սյունյաց տիկին Վարազդուխտի հովանավորությամբ եւ վանքն անվանել է Սբ. Լուսավորիչ, իսկ թվագրվում է Ք. Ա. 520-530թթ:
   Ստեփանոս Օրբելյանն իր գրառումներում անդրադարձել է նաեւ վանքի առջեւի հրապարակում գտնված Սյունյաց իշխանների ապարանքներին ու արքունական տանը: Այդ կառույցների գոյության փաստի բացահայտումը թույլ է տվել ենթադրել, որ Սյունի հեթանոսական տաճարի տեղում 6-րդ դարասկզբին կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ այդ կառույցը վերակառուցվելով` 7-րդ դարավերջին վերանվանվել է Սբ. Հովհաննես:
   Սյունի վանքը բազալտե քարից եռաստիճան, որմնախարիսխի վրա կանգնած շինություն է: Պատկանում է ավան-հռիփսիմյան տիպի եկեղեցական ոճի կառույցների շարքին:
   Սյունի վանքը ներքուստ քառաբսիդ հորինվածք ունեցող եկեղեցի է, ունի գմբեթավոր ծածկ, որի տակ չորս անկյուններում անցումներ են արվել, որոնք էլ մուտք են հանդիսանում դեպի եկեղեցու չորս անկյուններում գտնվող սենյակները: Եկեղեցին ունի 2 հիմնական մուտք` հր. եւ արմ. կողմերից: Վանքի գմբեթը ներսի կողմից զարդարված է Կոհազատ իշխանի, Հովսեփ Ա եւ Թեոդորոս վանականի քանդակներով: Հարուստ է նաեւ հրաշագեղ զարդա եւ դիմաքանդակներով, պատերին բազմաթիվ արձանագրություններ են թողնվել: Վանքի տարածքում բազմաթիվ արժեքավոր խաչքարեր եւ վանքի բեկորներ կան:
   Կառույցը հիմնովի վերանորոգվել է 1959-61թթ, իսկ տարածքը բարեկարգվել եւ սալապատվել է 1980-88թթ:
   Սյունի հոգեւոր կյանքը վերակենդանացել է 1979թ-ից:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?