Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Епархия Армянской Апостольской церкви Восточной Америки


Нажмите на изображение, чтобы увеличить

   ԱՄՆ արեւելյան թեմը կազմավորվել է 1927թ Ամենայ Հայոց կաթողիկոս Գւորգ Ե. Սուրենյանցի հայրենապետական կոնդակով: Առաջնորդանիստը Նյու-Յորքի Սբ. Վարդան եկեղեցին է: Մինչ Արեւելյան թեմի հիմնադրումը ԱՄՆ հայ համայնքը միավորված է եղել մեկ թեմում, որը հիմնադրվել է 1898թ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով: Իսկ 1925թ Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով ԱՄՆ արեւմտյան նահանգները ընդգրկվել են նոր` արեւմտյան թեմի մեջ, իսկ արլ., հվ., հվ.-արմ. ու կենտրոնական նահանգները միացել են արլ. թեմի իրավասությանը, իսկ կենտրոնը մնացել է Նյու-Յորքը: 2001թ ԱՄՆ արլ. թեմը ընդգրկում է 21 նահանգների 64 եկեղեցիների համայնքները: Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ առաջին հայկական եկեղեցին` Սբ. Փրկիչը, որը կառուցվել է 1891թ եւ գտնվում է Ուստրում: 1902թ Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է “Ի գործադրություն հայ ժողովրդի ԱՄՆ-ի” սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես կանոնադրություն ԱՄՆ արլ. թեմի Հայաստանյաց եկեղեցու:
1898թ-ից թեմն ունեցել է 11 առաջնորդ: Առաջինը Հովսեփ արքեպիսկոպոսն Սարաֆյանն է եղել:
Թեմի առաջնորդանիստ Մայր տաճարը` Սբ. Վարդան եկեղեցին 1968թ օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա: Թեմին են պատկանում 42 եկեղեցիներ: Թեմի հովանու տակ հիմնադրվել են մի շարք հաստատություններ: Նյու-Յորքում 1961թ-ից գործում է Տիրան արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ ստեղծված Սբ. Ներսես ընծայարանը (ճեմարանը), ուր պատրաստում են հոգեւոր սպասավորներ: Կրոնական դաստյարակության բաժինը եւ հայկական դպրոցների կրթական կենտրոնը թեմերի կրթական համալիրների համար հրատարակում են դասագրքեր եւ պատրաստում ուսուցիչներ: Կրտսերների եւ պատանիների համար կրոնական դաստյարակության բաժանմունքն ունի ամառային ճամբար (Սբ. Վարդան ճամբարը): Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի միջոցով սերտ կապեր են պահպանվում Առաջնորդարանի եւ ԱՄՆ կրոնական այլ հարեւանների միջեւ: Հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի տարբեր ծխերում:
   ”Տիկնանց միություն” կենտրոնական խորհուրդը եւս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանքներ է իրականացնում հայ հավատքի պահպանման ուղղությամբ:
   ԱՄՆ արլ. թեմի “Հայ Օգնության Ֆորդը” 1988թ Հայաստանում տեղի ունեցած երկրաշաարժից հետո բարեգործական մի շարք այլ կազմակերպությունների հոտ լուրջ օգնություն ցուցաբերեց աղետից տուժած բնակավայրերին:
   Թեմը հրատարակում է “Հայաստանյաց եկեղեցի” կրոնաբարոյախոսական եւ պատմագիտական թերթը (1939-76թթ դա ամսաթերթ է եղել, իսկ 1976թ-ից եռամսաթերթ):
   1990թ-ից ԱՄՆ արլ. թեմի առաջնորդն է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?