Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Уши церковь Св.Саркиса


Нажмите на изображение, чтобы увеличить

  Վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքի բարձունքում: Համալիրի կազմում ընդգրկված են 2 եկեղեցիներ, գավիթ, պարիսպներ, օժանդակ այլ շինություններ: Համաձայն մեզ հասած արձանագրությունների համալիրը հիմնվել է 5 դարում, երբ հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը Սբ. Սարգսի աճյունը տեղափոխել է նախ Կարբի, ապա Ուշի եւ սրբի մասնունքների վրա վանք է հիմնել: Ամենահինը Սբ. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձեւ Ավագ խորանից մուտք է բացվում դեպի Հյուսիսին կից ավանդատունը: Պատերի ստրոին` վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտե քարով, իսկ վերին մասը 1203թ վերակառուցված սրբատաշ տուֆով: 12 դարավերջին եւ 13 սկզբին կառուցվել է Սբ. Սարգիս եկեղեցուն կից մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սբ. Աստվածածին եկեղեցին: Այդ կառույցից պահպանվել են սրբատաշ տուֆով շարված պատերի ստորին մասը, բուսական եւ երկրաչափական զարդաքանդակները արմ. եւ հրվ. շքամուտքերին, քանդակազարդ բեմառաջքը: Ավագ խորանն եւ առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաեւ բազմագույն քարերի կիրառումը: 13 դարում վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ: 1964թ Սբ. Աստվածածնին հրվ. կից կառուցվել է վանքի գավիթը` քառակուսի հատակագծով, հզոր որմնամույթերի վրա հենված 2 զույգ խաչվող կամարներով ծածկով: Կառույցը 2 մուտք ունի` հս.-ից Սբ. Աստվածածին եկեղեցուց եւ արմ.-ից: Հրվ. պատին կան լայն զույգ լուսամուտներ: Գավթի եւ Սբ. Աստվածածնի արմ. ճակատների դիմաց կցված է ուղղանկյուն սրահ, որի հրվ. ծայրին 1311թ կառուցված զանգակատունն է, որն այժմ գոյություն չունի: 1954-57թթ վանքի վանահայր Ոսկան Երեւանցին կոպտատաշ բազալտից կառուցել է վանքը շրջապատող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպները, որի ներսից կից բնակելի եւ տնտեսական շինություններ կան: Հրվ. կողմում թաղածածկ մեծ սրահ եւ նրա շարունակությունը կազմող երկհարկ խցեր կան: 1827թ երկրաշարժից ավերվել է վանքը: 1999թ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի նախաձեռնությամբ պեղումներ են իրականացվել համալիրում, բացվել են Սբ. Աստվածածնի հիմքը, օժանդակ շինությունների ավերակները, հայտնաբերվել են խաչքարեր:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?