Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Урцадзор Церковь Св. Ованнес


Нажмите на изображение, чтобы увеличить

   14 հիմնված Ուրցաձորի Սբ. Հովհաննես Կարապետ վանքը գտնվում է Արարտի մարզի Ուրծի լեռնաշղթայի հրվ. լանջին: Վանքի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցու պատի վիմագիր արձանագրությունների համալիրը հիմնել են Օրբելյանները եւ այն սկզբում որպես տոհմական տապանատուն է ծառայել: 1301թ Կիրակոս վարդապետի հսկողությամբ վանքը կառուցել է Իվանե Զաքարյանի դուստր` Ջալալ Օրբելյանի կին Գոնոյան: Վերջինս նաեւ վանքին է նվիրել Քալաս գյուղն ու հողեր, այգիներ, ջրաղացներ ու ձիթհանքեր:
   Վանքը զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձեւ թմբուկը պսակված է հովհաննոցաձեւ վեղարով: Մրակ` արմ. մուտքի շքամուտքի բարավորին եւ դրանից վերեւ բարձրարվեստ հարթաքանդակներ կան: Բարավորին պատկերված են Աստվածածինը Մանկան հետ, կողքին` հրեշտակներ: Վերեւի կամարակապ խորշին Քրիստոսն է քանդակված` շուրջը 4 ավետարանիչների խորհրդանիշներով:
   Վանքից հրվ.-արմ. ուղղանկյուն հատակագծով 14 դարի ժամատունն է, որը ծառայել է նաեւ որպես տապանատուն: Վերջինիս արմ. կից երկհարկ եկեղեցի-դամբարան կա, որի 2-րդ հարկի կիսաշրջանաձեւ խորանը դրված է ժամատան ծածկի վրա:
   1679թ երկրաշարժը լուրջ վնաս է հասցրել ժամատանը, եկեղեցի-դամբարանին եւ զանգակատանը: 1896-97թթ վանքի արմ. կողմում կառուցվել են միաբանության շենքը, պարիսպներ, 1898թ էլ շտեմարանը: Պահպանվել են ջրմուղի, ջրավազանի մնացորդները: Վանքի գերեզմանատաը կանգուն են խաչքարերը եւ տապանաքարերը: Սբ. Հովհաննես Կարապետը միջնադարի այն սակավաթիվ կառույցներից է, որ պահպանել է թե’ կառուցողների, եւ թե’ ճարտարապետների ու քանդակագործների եւ նույնիսկ փորագրություններն իրականացրած վարպետների անունները:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?