

.gif)
Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմը կազմավորվել է 1997թ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի կոնադակով:
1991թ ստեղծված հս. Կովկասի առաջնորդական փոխանորդության հիման վրա:
Առաջնորդանիստը Կրասնոդարի Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին է: Թեմի առաջին առաջնորդն է եղել Եզնիկ վարդապետ Պետրոսյանը: Թեմն ընդգրկում է Կրասնոդարի եւ Կովկասի ինքնավար հանրապետություններում գործող հայկական եկեղեցիները եւ ծխական համայնքները: Հարավային Ռուսաստանի թեմի տարածքում գործում է 20 եկեղեցի` Վլադիկովկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչը 1843թ, Բուդյոնովսկի Սբ. Խաչ 19 դար, Եդեսիայի Սբ. Աստվածածին 1914թ, Պյատիգորսկի Սբ. Սարգիսը, Կիսլավորդսկի Սբ. Վարդանը 1997թ, Սոչի Սբ Խաչը 1993թ եւ այլն:
Վլադիկովկազում, Կրասնոդարում, Սոչիում գործում են եկեղեցիների կից կիրակնօրյա հայկական դպրոցներ:
1999թ-ից թեմում հրատարակում է “Խաչքար” ռուսալեզու հանդեսը եւ 1995թ-ից “Նաշա ցերկով” պաշտոնաթերթը:
1999թ-ից թեմի առաջնորդն է Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: