Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Епархия Армянской Апостольской церкви Канады


Нажмите на изображение, чтобы увеличить

    Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմը կազմավորվել է 1984թ` Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:
   Մինչեւ Կանադայի թեմի ձեւավորումը Կանադայի հայ համայնքի հոգեւոր կարիքները հոգացել է ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդարանը: Սկզբում արարողություններն իրականացվել են տներում կամ վարձու տաճարներում եւ անցկացրել են այցելու հոգեւոր հովիվները:
   Առաջին ազգային հոգաբարձությունը կազմակերպվել է 1918թ Սբ. Կատրին եկեղեցում: 1930թ կառուցվել է Կանադայի առաջին հայկական եկեղեցին` Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մոնրեալի հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948թ-ից, երբ ԱՄՆ արլ. թեմի առաջնորդ Տիրան եպիսկոպոս Ներսիսյանի ներկայությամբ կազմավորվել է եկեղեցական հանձնախումբ: Այդ ժամանակ եկեղեցական արարողությունները կազմակերպվել են Սբ. Հովհաննես Մկրտիչ անգլիկան եկեղեցում: 1957թ Կանադայի իշխանությունները ստորագրել են երկրում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը: 1967թ ԱՄՆ արլ. թեմի առաջնորդ Թորգոմ արք. Մանուկյանի եւ թեմի խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի հայկական եկեղեցու փոխանորդությունը եւ փոխանորդ է նշանակվել Վաչե արք. Հովսեփյանը: 1970թ ծխական խորհրդի որոշմամբ գնվել է եկեղեցի, որը այդ տարի Կ. Պոլսի հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը որպես առաջնորդանիստ օծել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ անունով:
   Առաջնորդարանի ենթակայությամբ գործում է 10 ծուխ եւ 5 ծխական վիճակներ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից 1957թ-ից գործում է շաբաթօրյա հայկական դպրոց, ինչպես նաեւ մշակութային միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ:
1964թ-ից եկեղեցու նախաձեռնությամբ տպագրվում է “Բուրաստան” երկամսյա պարբերականը: Առաջնորդարանի ենթակայությանբ գործում են նաեւ Վանկուվերում Սբ. Վարդան (1964թ), Համիլթոնում Սբ. Աստվածածին (1976թ), Մեքսիկայում Սբ. Վարդան (1990թ), Լավալի Սբ. Խաչը (1993թ), Վինձորի Սբ. Հարություն (1995թ) եկեղեցիները:
   Կանադայի հայկական թեմը հայ եկեղեցին ներկայացնում է “Եկեղեցիների կանադական խորհրդում”, իսկ նախագահը Հովհան արք. Տերտերյանն է, ով ի դեպ 1990թ-ից առաջնորդում է Կանադայի թեմը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?