Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Сорадир Св. Эджмиаци


Нажмите на изображение, чтобы увеличить

   Ձորադիր Սբ. Էջմիածին եկեղեցին հայտնի է նաեւ Սորադիր Սբ. Էջմիածին անվամբ եւ գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառում` Աղբակ գետի վերին հոսանքում, Աղբակի Սբ. Բարդուղեմիոս վանքի մոտ: Ըստ ավանդույթի վանքը կառուցվել է 6 դարում եւ ճարտարապետն է եղել Սբ. Բարդուղեմիոս վանքի ճարտարապետի սանը:
   Վաղքրիստոնեական շրջանի քառախորան, 3/4 հատվածքի անկյունախորշերով կենտրոնագմբեթ կառույց է Սբ. Էջմիածին եկեղեցին, որի Ավագ խորանի 2 կողմում ավանդատներ կան: Արմ. կողմում նույնատիպ սենյակներ չկան եւ անկյունային խորշերը արտաքուստ արտահայտված են եռանիստ ծավալներով: Արլ. ճակատը մշակված է զույգ “հայկական խորշերով”: Ներսի որմնասյուների խոյակները զարդարված են բուսական մոտիվների զարդաքանդակներով: Կառույցի մուտքի ճակատի արձանագրության հմաձայն 1682թ Մահտեսի Սարոյի բարերարությամբ վերակառուցվել է զույգ խաչվող կամարներով խոշոր, խորանարդաձեւ ծավալով գմբեթը եւ արմ. դռան շքամուտքը: գագիկ Արծրունի թագավորի պատվերով Մանուել ճարտարապետը եկեղեցու հորինվածքով 10 դարում կառուցել է Աղթամարի Սբ. Խաչ հայկական եկեղեցին:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?