Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Кук церкви Сурб Ншан


Нажмите на изображение, чтобы увеличить

   Կուքիի Սբ. Նշան վանքը հայտնի է նաեւ Հազարաբյուրաց վանք անվանումով եւ գտնվում է պատմական Շահապոնք գավառի Կաքի գյուղի մոտ: Հիմնադրվել է 13 դարում եւ եղել է Խաղբակյան իշխանների տիրույթի հոգեւոր կենտրոններից մեկը: Քառակուսի, հրվ. մեծ դարպասներով, պարսպին արմ. եւ հրվ. կից խցերով համալիր է Սբ. Նշանը, որի բակում հրվ. աղբյուրի շենքն է, ներքուստ խաչաձեւ, եռախորան, 4 անկյուններում ավանդատներով, արտաքինից ուղղանկյուն մի եկեղեցի, որին արմ. կից զույգ թաղակիր կամարներով գավիթ կա: Հս. արմ. կողմում մոտ 1մ հեռավորության վրա երկար թաղածածկ, 3 երդիկով լուսավորվող շինություն կա, որը հավանաբար վանքի գրատունն է եղել: Համալիրը ներկայումս կիսավեր վիճակում է: Վանքի տարածքում Պռոշ իշխանի ավագ որդի Պապքի` 1287թ կանգնեցված խաչքարն է, հս. արմ. մասում` գերեզմանատունը: Վանքը եղել է գավառի մշակութային կենտրոնը եւ այստեղ ընդօրինակվել ու գրվել են բազում ձեռագրեր, որոնցից պահպանվել են “Պատարագ” Ներսես Լամբրոնացու 2 մեկնությունները (1276թ եւ 1333թ), Հովհաննես Քռնեցու թարգմանած “Գիրք դժոխոցը” 14 դար, Արիստոտելի “Գիրք ստորոգութեանցը” (1409թ) եւ այլն:
   15 դարում վանքում գործունեություն է ծավալել Մանուել գրիչը, որի ընդօրինակած եւ նկարազարդած ձեռագրերից առավել արժեքավոր են Գանձարանը (1478թ), Մաշտոցը (1493թ) եւ Ավետարանները (1495թ եւ 1496թ):

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?