

.gif)
Շողոգավանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում: Համաձայն հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի գրությունների, վանքի միաբանությունը հիմնել է Գեղարքունիքի իշխանուհի` հայոց իշխան Աշոտ Բագրատունու դուստր Մարիամը: Վաղամեռիկ ամուսնու` իշխան Վասակ Գաբուռի հիշատակին 877-886թթ կառուցել է Սբ. Պետրոս եկեղեցին եւ կառույցին որպես կալվածք նվիրաբերել է հարկերից ազատված Շողագա եւ Գներ գյուղերը:
Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության Սյունիք դպրոցի 9-10 դարերում մշակված կենտոնագմբեթ, ներքուստ խաչաձեւ եռախորան, արմ. ուղղանկյուն թեւերով, 4 անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներկայումս պահպանված է միայն հս. պատի վրա 1 տողով շենքի պարագծով ձգվող շին.արձանագրություն մի հատվածը: Վանքի հս.- արմ. գտնվում է թաղածածկ, արտաքուստ հնգանիստ խորանով եկեղեցու 5-6 դարեր ավերակները, իսկ տարածքում տապանաքարեր կան: 910թ արաբների արշավանքրի ժամանակ Արցախում ապաստանած եւ այնտեղ մահացած Մարիամ իշխանուհու դին որդիները տեղափոխել եւ թաղել են Շողագավանքում: Հետագայում վանական համալիրում կառուցվել են Շողակաթ, Ծիրանավոր, Սբ. Աթանագինես եկղեցիները, որոնք այժմ գոյություն չունեն: Վանքը գործել է մինչեւ ուշ միջնադար, իսկ 17 դարում վանքում Հայրապետ գրիչը ընդօրինակել է ձեռագրեր: