

.gif)
Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմը կազմավորվել է 1992թ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Ժնեւի Սբ. Հակոբ եկեղեցին է: Շվեյցարիայի հոգեւոր համայնքը ձեւավորվել է 1960թ, իսկ 1969թ ստեղծվել է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հովվապետությունը: Նույն թվականին Սբ. Հակոբ եկեղեցին է հիմնադրվել, որին կից գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, հայ մշակույթի կենտրոն եւ տիկնանց հանձնախումբ:
1992թ թեմի առաջնորդ է նշանակվել Վիգեն եպիսկոպոս Արքայազնը: Համայնքում ներկայումս գործում է 2 հոգեւոր խորհուրդ, որոնցից մեկը ծառայում է երկրի ֆրանսախոս հատվածի (Ժնեւ), իսկ մյուսը գերմանախոս հատվածի (1992թ Ցյուրիխում հաստատված Շնորհք վրդ. Չեքիջյանի գլխավորությամբ) հոգեւոր կարիքների ապահովման համար: Հոգեւոր վարչատարածքային այս 2 միավորները գտնվում են Հայ Առաքելական եկեղեցու Արմ. Եվրոպայի հայրապետական պատվիրակության իրավասության տակ, որի կենտրոնը Փարիզում է: