Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Епархия Армянской Апостольской церкви Ирака


Нажмите на изображение, чтобы увеличить

   Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմը կազմավորվել է 1944թ, իսկ մինչ այդ եղել է Իրանա-Հնդկական թեմ: Առաջնորդանիստը Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Իրաքի թեմի տարածքում 2001թ-ից գործում է 8 առաքելական եկեղեցի:
   1640թ Իրաքում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին` Սբ. Աստվածածինը: Տարբեր քրիստոնյա համայնքներ պաշտամունքի վայր չունելով, հոգեւոր ծիսական արարողությունները անց են կացրել այդ եկեղեցում: Հետագայում նեստորականները օգտվել են հայերի սակավաթվությունից եւ գրավել են եկեցեղին շուրջ մեկ դար: 1750թ հայերը դատարանի որոշմամբ վանքի պատի արձանագրության համաձայն հետ են վերցրել վանքը: Այն հիմնովին վերակառուցվել է 1968-71թթ եւ օծվել 1971թ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի ձեռամբ: Վանքի տարածքը մինչ օրս կոչվում է Կեռք Նազար: Այն ուխտատեղի է դարձել ոչ միայն հայերի, այլեւ տեղաբնակ այլ քրիստոնյաների եւ զբոսաշրջիկների համար: 1847թ Բաղդադի թեմի առաջին առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պոլսեցու նախաձեռնությամբ քաղաքի Շորժա թաղամասում կառուցվել է Սբ. Երրորդություն առաջնորդանիստ վանքը 1957թ-ից այն չի գործում:
   1876թ բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1922թ Սվազյան դպրոցը, 1948թ այդ 2 միացել են եւ վերանվանվել Սրբոց Թարգմանչաց Սվազյան ազգային միացյալ վարժարան: Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1954թ, օծումը` 1957թ:
   1972թ Բաղդադի Մելինե Դանիել Իսքենտերյան ազգային ծերանոցի տարածքում կառուցվել է Սբ. Կարապետ եկեղեցին, որն օծվել է 1973թ: Կից գործում է քահանաների պատրաստման, ինչպես նաեւ Հայ եկեղեցասիրաց կազմի Սբ. Գրոց եւ Հաց եկեղեցու պատմության խմբակը: Բաղդադի հայկական գերեզմանատան տարածքում 1986թ կառուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցին, որն օծվել է 1990թ առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանի ձեռամբ:
   Բասրայում 1222թ գործում է հայկական թեմ, քանի որ այնտեղ մեծ թվով հայեր են բնակվում: 1736թ քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին, որն օծվել է 1754թ: Կից գործել է դպրոցը: Բասրայի հայկական գերեզմանատանը 1973թ կառուցվել է Սբ. Հովհաննես Կարապետ մատուռը եւ այն 1973 օծել է Ասողիկ եպ. Ղազարյանը:
   Մոսուլում 1857թ կառուցվել է Սբ. Էջմիածին եկեղեցին, որը մեկ դար անց ավերվել է: 1968թ նույն վայրում կառուցվել է նմանատիպ ավելի մեծ եկեղեցի, որն օծվել է 1969թ: Կից գործել է կիրակնօրյա դպրոց:
   Կիրկուկի Ղորիա հայաշատ թաղամասում 1932թ կառուցվել է առաջին հողակերտ աղոթատեղին: Դրան կից 1952թ հիմնվել է Սբ. Աստվածածին եկեղեցին:
   Իրաքահայերի հոգեւոր կյանքը ղեկավարում են Հայոց առաջնորդարանը եւ ազգային կենտրոն վարչությունը, որոնց կից գործում են կրթական ազգային կալվածքները վերահսկող եկեղեցական հանձնախմբեր:
   1990թ-ից առաջնորդարանը հրատարակում է “Հաղորդագրություն” պարբերականը:
   1994թ-ից առաջնորդարանը ղեկավարում է Ավագ արք. Ասատուրյանը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?