

.gif)
Հայ Առաքելական եկեղեցու Եգիտպոսի թեմը կազմավորվել է 1825թ, առաջնորդանիստը Կահիրեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Այն ներառում է Եգիպտոսի, Եթովպիայի եւ Սուդանի հոգեւոր հովվությունները եւ հրվ. Աֆրիկայի ծուխը:
Դեռ 10 դարում Եգիպտոսում հայերն արդեն ունեցել են եկեղեցի:
1085թ եգիպտահայերի համայնքը այնքան է մեծացել, որ բաժանվել է 2 ծխի եւ ունեցել է 2 առաջնորդ: 11-12 դարերում Եգիպտոսում 30-ից ավելի գործող հայկական եկեղեցի է եղել: 11 դարավերջին կառուցվել է Սբ. Գեւորգը, 12 դարի կեսին Սբ. Հովհաննես Մկրտիչը, ավելի ուշ Սպիտակ վանքը:
1311-1839թթ Եգիպտահայ համայնքը գտնվել է Երուսազեմի հայոց պատրիարքարանի ենթակայության տակ: 14 դարում Կահիրեյում կառուցվել են Սբ. Մինաս եւ Սբ. Մարտիրոս եկեղեցիները: 1825թ կազմավորված եգիպտահայ թեմի առաջին առաջնորդ է նշանակվել Կիրակոս Մնացականյանը 1825-32թթ: Առաջնորդին նշանակել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը եւ հաստատել է թուրք սուլթանը: 1839թ Երուսաղեմի թեմի թեմի առաջնորդ Գաբրիել եպ. Մարաշցին հռչակել է թեմի անկախությունը Երուսաղեմի հայոց պատրիարքությունից եւ իրականացրել է մեծածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարիներին Կահիրեյում կառուցվել է Սբ. Աստվածածին, Սբ. Մինաս եւ Կույս Մարիամ եկեղեցիները: 1867թ թեմն անցել է Կ.Պոլսի հայոց պատրարքության իշխանության տակ, իսկ 19 դարավերիջին` Սբ. Էջմիածնի:
1828թ Կահիրեյում հիմնվել է Եգիպտոսի առաջին հայկական դպրոցը` Եղիազարյան դպրատունը, որը 1854թ կոչվել է Խոենյան ազգային վարժարան, իսկ 1997թ Գալուստյան ազգային վարժարան:
Թեմի հովանավորության տակ է նաեւ 1924թ Կահիրեյում բացված Նուբարյան ազգային վարժարանը, որին կից գրադարան է գործել, մատենադարան, թանգարան:
1840թ Ալեքսանդրիայում բացվել է Պողոսյան ազգային վարժարանը: 1888թ կրթահամալիրը տեղափոխվել է առաջնորդարանի շենք:
1977թ Եգիպտոսի թեմն առաջնորդում է Զավեն Չիչինյանը: