Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Зммар монастир


Нажмите на изображение, чтобы увеличить

   Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 30 կմ հս. արլ., Քեսրուանի լեռան լանջին է կառուցվել Զմմառի վանքը: Հայ կաթողիկե պատրիարքության աթոռանիստն է եղել այն երկար տարիներ:
Հիմնադրվել է 1749թ:
   Վանքի առաջին խցերը, վեհարան մատուռը կառուցվել են 1750-51թթ, իսկ 1771թ` ջրոհորն ու Սբ. Աստվածածին եկեղեցին:
   Վերջինիս պատերին 4 ավետարանիչների նկարներն են, որոնցից հատկապես տպավորիչ է Հովհաննես Ավետարանիչի պատկերը:
   18-19 դդ Ավագ խորանի առաջ թաղվել են Հայ կաթողիկե եկեղեցու 5 կաթողիկոս-պատրիարքները: Աղոթասրահի հս. եւ հվ. պատերին Սբ. Գրիգոր Լուսավորչին եւ Հովսեփին նվիրված խորաններն են:
   1783թ կառուցվել է վանքի հյուրանոցը, 1791թ` ժառանգավորաց վարժարանը, 1799-1810թթ քարոզիչների խցերը:
   1802թ կայծակից կործանվել են Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը, որը սակայն շուտով նորոգվել է: 1834թ կառուցվել է վանքի սեղանատունը: 1867թ պատրիարքության աթոռը Զմմառից տեղափոխվել է Կ. Պոլիս, իսկ 1919թ կրկին վերադարձվել է Զմմառ: Զանգակատունը կառուցվել է 1901թ, իսկ մեծ դահլիճը 1908թ:
   Վանքի 15 միաբաններ զոհ են դարձել 1915թ Հայոց Ցեղասպանության արդյունքում: Այդ տարիների վանքը ապաստան է տվել Կիլիկիայից տարագրված 400 որբերի:
1940թ հիմնադրվել է վանքի Սբ. Ցավագին Տիրամոր մատուռը, որի սեղանին զետեղված է Սբ. Աստվածածին եկեղեցուց բերված Տիրամոր սրբապատկերը:
   1961թ վանքին կից վարժարանի նոր շենք է կառուցվել, իսկ 1963թ թանգարան, 1975թ զագակատան գմբեթը:
   Զմմառում մինչ օրս պահվում են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, Ավետարանների արծաթե հին պահպանակները, արծաթե սաղավարտներ, սրբապատկերներ եւ այլն:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?