

.gif)
Հայ Առաքելական եկեղեցու Իրանա-Հնդկական թեմը կազմավորվել է 17-րդ դարասկզբին: Առաջնորդանիստը Նոր-Ջուղայի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին է: Թեմի գերակայության տակ գտնվում են նաեւ Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի, Իրաքի հայ համայնքները:
1944թ-ից Իրաքի եւ Իրանի թեմերը անջատվել են Իրանա-Հնդկական թեմից, 1958թ` Հնդկաստանն ու Մերձավոր Արեւլքը, սակայն թեմը շարունակել է պաշտոնապես կոչվել Իրանա-Հնդկական թեմ: 1958թ թեմն անջատվել է Սբ. էջմիածնից եւ անցել Կիլիկիո կաթողիկոսության գերակայության տակ` պահպանելով թեմի անունը մինչեւ 1960թ, իսկ հետագայում կոչվել է Սպահանի եւ հրվ. Իրանի թեմ, 1995թ-ից` Սպահանի թեմ:
Սպահանի նահանգ գաղթած Ջուղայի հայերը 17 դարում հիմնել են Նոր-Ջուղան, որն իր հոգեւոր, տնտեսական եւ մշակութային կյանքով մեծ դեր է խաղացել թեմի կյանքում: Թեմի առաջին առաջնորդը եղել է Մովսես եպիսկոպոսը 1605-1620թթ: Նրա առաջնորդության տարիներին կառուցվել են Սբ. Հակոբ 1607թ, Սբ. Գեւորգ 1611, Սբ. Աստվածածին 1613թ, Սբ Ստեփանոս 1614թ եկեղեցիները: Թեմի առաջնորդ Դավիթ եպիսկոպոսի ջանքերով 1655թ կառուցվել է առաջնորդարանի Սբ. Ամենափրկիչ վանքը: Թեմի իրավասության տակ են եղել Նոր-Ջուղա, Շիրազ, Բուչեր, Թեհրան, Համադա, Ռեշտ, Էնզելի քաղաքների եւ 8 գավառների 74 գյուղերի հայերը: Այդ վայրերում հայերը կառուցել են 70-80 հայկական եկեղեցիներ: Թեմի զարթոնքի շրջան է համարվում 17 դարը:
Թեմի առաջնորդ Խաչատուր վարդապետ Կեսարացու 1620-46թթ նախաձեռնությամբ կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ Սբ. Հովհաննես Մկրտիչ 1621թ, Սբ. Աստվածածնի բակում Սբ. Կատարինե մենաստանը 1623թ, Սբ. Բեթղեհեմը 1628թ, Սբ. Նիկողայոսը 1630թ, Սբ. Գրիգոր Լուսավորիչը 1633 եւ այլն:
1630թ Սբ. Ամանփրկիչի բակում Խաչատուր Կեսարցին հիմնել է դպրոց: 1636թ առաջնորդարանին կից հիմնել է Արեւելքի առաջին եւ մինչ օրս գործող տպարանը, ուր լույս են տեսել հայրենասիրական եւ դավանաբանական գրքեր:
Թեմն առաջնորդել են Դավիթ եպիսկոպոսը 1652-83թթ, Ստեփանոս եպիսկոպոսը 1684-95թթ, Ալեքսանդր Ջուղայեցին 1699-1706թթ եւ 1706-14թթ Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցին:
18 դարում թեմը ծանր շրջան է ապրել, իսկ 1722թ դեպի Իրան ուղղող աֆղանական արշավանքերի արդյունքում հիմնովին քանդվել են Նոր-Ջուղան, կասեցրել թեմի հոգեւոր եւ մշակությաին կյանքը: Այդ տարիներին տեղի է ունեցել իրանահայերի մեծ արտագաղթ: 1851-59թթ թեմն առաջնորդել է Թադեոս եպիսկոպոս Բեկնազարյանը: Նրա օրոք վերանորոգվել են կառույցների մեծ մասը եւ մարել է վանքի կուտակված բոլոր պարտքերը: Բացել են դպրոցներ` Սբ. Կատարինյան, Սամյան 1834թ: Քանունյան ազգային դպրոցը հիմնադրվել է 1899թ:
Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը 1901-1909թթ Սբ. Ամանփրկիչի բակում ձեռագրատան նոր շենք է կառուցել:
Թեմում 1904-08թթ Վարդազարյանի խմբագրությամբ հրատարակվել է “Նոր-Ջուղայի լրաբեր” ամսաթերթը: 1945-52թթ թեմն առաջնորդել է Վահան եպիսկոպոս Կոստանյանը, իսկ 1952-61թթ կառավարել է թեմի խորհուրդը: