Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Епархия Армянской Апостольской церкви Рассии и Нор Нахиджевана


Нажмите на изображение, чтобы увеличить

   Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմը կազմավորվել է 1966թ` Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով` Նոր Նախիջեւանի, Հս Կովկասի եւ Աստրախանի թեմերի, ինչպես նաեւ Մոսկվայի հովվապետության հիման վրա: Առաջնորդանիստը Մոսկվայի Սբ. Հարություն հայկական եկեղեցին է:
   ԽՍՀՄ տարիներին Ռուսաստանի բոլոր հայկական եկեղեցիները փակվել են, մեծ մասն էլ ավերվել են: Դեռեւս 18 դարում Ռուսաստանում հայկական եկեղեցին ունեցել է թեմեր:
   Մինչեւ 1990թ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերը ունեցել են 7 եկեղեցի` Մոսկվայի Սբ. հարությունը, մնացածն էլ եղել են Սանկտ Պետերբուրգում, Արմավիրում, Դոնի Ռոստովում, Չալդրում, Վլադիկովկազում, Բուդյոնովսկում:
   Նոր Նախիջեւանի Սուրբ Խաչը 18-20թթ եղել է մշակութային կարեւոր կենտրոն: Այստեղ բացվել է առաջին հայկական դպրոցը` 1784թ եւ Ռուսաստանի առաջին հայկական տպարանը` 1789-95թթ:
    Հայաստանի անկախացումից հետո տեղի հայկական համայնքները խնդիր են դրել ոչ միայն վերադարձնել հայկական եկեղեցիները, այլեւ կառուցել նորերը: Շատ եկեղեցիներ կառուցվել են Սարատովում, Վոլգոգրադում, Կոստրոմայում, Տվերնում, Ռյազանում: Մոսկվայի իշխանությունը նույնպես տարածք է տրամադրել Սբ Խաչ, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների կառուցման համար:
   1988թ հայ առաքելական եկեղեցու Սանկտ Պետերբուրգի համայնքը գրանցում է ստացել: 1993թ-ից համայնքում լույս է տեսնում “Հավատամք” ամսաթերթը, գործում է “Նաիրի” հայկական ռադիոժամը: 1999թ Սբ Կատարինե եկեղեցին ամբողջովին վերանորոգվել եւ վերօծվել է: 1997թ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Սարգսյանի կոնդակով Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերը վերակազմավորվել են 3 թեմերի` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Հվ. Ռուսաստանի:
   Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդը միաժամանակ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչն է Մոսկվայի եւ համայն ռուսիո պատրիարքությունում:
   Ներկայումս թեմի վարչական տարածքում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Մերձբալթյան երկրները: Թեմը 2001թ-ից առաջնորդում է Եզրաս եպ. Ներսիսյանը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?