

.gif)
Մինչ օրս կանգուն մնացած ամենահին հայկական եկեղեցիներից է եւ գտնվում է Էջմիածնում, Մայրավանքից մի քանի քայլ հեռավորության վրա: Պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպնեից դուրս 618թ-ին է հիմնադրել Աղցեցի կաթողիկոսը: Ավանդույթի համաձայն վանքը նահատակված հռիփսիմյան կույսերի հիշատակին է անվանվել Հռիփսիմե: Այն վայրում,ուր սպանվել են կույսերը, Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը կիսագետնափոր հանգստարան են կառուցել` վրան քարաշեն 4 չորս սյուներից ամպահովանի: Այդ կառույցը պարսիկներն ավերել են 5-րդ դարում եւ Սահակ Պարթեւը վերկանգնել է այն: Կոմիտաս կաթողիկոսը 7-րդ դարում վկայարանի տեղում կառուցել է Հռիփսիմե վանքը: 10-րդ դարում եկեղեցու գմբեթը հիմնովին վերանորոգվել է: 1653թ-ին Փիլիպոս կաթողիկոսը հիմնովին վերանորոգել է վանքն ու գավիթ է կառուցել: 1880թ-ին գավիթի վրա զանգակատուն է կառուցվել: Տաճարը ներսից խաչաձեւ է եւ ունի 4 խորան: Ներսում ուշադրություն է գրավում 1741թ-ին կառուցված սադափագույն խորանը` յուրօրինակ նախշերով, որն էլ 18-րդ դարի հայկական արվեստի բարձր մակարդակն է արտահայտում: Վանքի ետնաբակում են գտնվում 18-րդ դարի հայ կաթողիոսներ` Աստվածատուրի եւ Կարապետ 2-ի գերեզմանները: Վանքը եւ նրան հարող կառույցները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում: