

.gif)
Հրաշագեղ ծաղկաձորյան բնության գրկում կառուցված այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հս. արմտ.: Վանքի գլխավոր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է գրիգոր Մագիստրոս Պահլավունին:
Հրվ. մուտքի արձնագրություններից պարզ է դառնում, որ կառուցվել է 1033թ, բայց հավանական է, որ 1013թ կառուցվել, երբ ողջ էին արձանագարության մեջ հիշատակվող հայոց Գագիկ Ա Բագրատունի թագավորն ու Սարգիս Ա Սեւանցի կաթողիկը: Ըստ պատմական տեղեկությունների Գրիգոր Մագիստրոսը 1051թ վանքում եկեղեցի է կառուցել, որն իր ճարտարապետական ոճով միայն 11-րդ դարին պատկանող Սբ. Նշանը կարող էր կառուցած լինել: Բջնիի եպիսոպոսները 11-րդ դարում վանքին որպես թեմ տվել են 25 գյուղ: Ըստ Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու հվ. Ճակատի արձանագրության Գրիգոր Մագիստրոսը 1054թ սելջուկներից ազատել է “իր մեծ եւ հռչակավոր եկեղեցիները”:
1099թ վանքում թաղվել է պահլավունյաց տոհմի իշխան Գրիգորը, ով զոհվել էր Արշարունքի գավառում սելջուկների հետ մարտի ժամանակ:
1161-65թթ Զաքարիա ամիրսպասալարը վանքն ազատել է սելջուկներից, ինչի շնորհիվ հոգեւոր կյանքն այնտեղ նոր շունչ է ստացել: Վանքը խոշոր նվիրատվություններ է ստացել, նոր շինություններ են արվել:
1196-1206թթ կառուցվել է գավիթը:
1203-14թթվանքում կառուցվել է Կաթողիկե եկեցեղին:
1220թ կառուցվել է վանքի Սբ. Հարություն եկեղեցին:
Վանքն ունեցել է նաեւ դպրոց:
Վանքի անունով Ծաղաձորը որոշ ժամանակ անվանվել է Կեչառուք:
1828թ երկրաշարժից քանդվել է Սբ. գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը:
Արլ. Հայաստանը Ռուսաաստանին միանալուց հետո 1928թ Կեչառիսը դարձել է Երեւանի պետական հիմնարկների աշխատողների ամառանոցը:
1947-49թթ վանքի կառույցները վերանորոգվել են, ծածկվել քարե սալերով, տարածքը պարսպապատվել է:
Գլխավոր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճով եւ բեմով կառույց է: Արմտ. Կից ուղղանկյուն հատակագծով քառասյուն կենտրոնակազմ գավիթն է: Հրվ. կողմում Սբ. Նշան եկեղեցին է: Նրա կողքին` Կաթողիկեն է:
Այդ եկեղեցիներից 120մ արմ. Սբ. Հարությունն եկեղեցին է:
11-13թթ բազմաթիվ խաչքարերի կողքին առանձնանում է ճարտարապետ Վեցիկի մահարձանը: Նորոգումից հետո վանական համալիրը 2000թ հունիսին վերօծվել է եւ դարձել զբոսաշրջության խոշոր կենտրոն: