Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Мастара


Нажмите на изображение, чтобы увеличить

    Մաստարա եկեղեցու անունը հենց Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի անվանումից է գալիս: Գտնվում է գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան այս կառույցը ունի քառախորան գմբեթավոր քառակուսի հորինվածք: Հրվ. եւ արմտ. Ճակատների արձանագրությունների համաձայն եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը 7-րդ դարում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատվել է պարիսպներով եւ դարձել բերդ: Հսկայական գմբեթական խորանները ներսից պայտաձեւ են, դրսից`հնգանիստ: Ավագ խորանի 2 կողմում ավանդատներն են: Եկեղեցու ինտերյերը շատ հնամենի է: Ավանդատների մուտքերի բարավորներին քանդակված են շրջանի մեջ ներառած հավասարաչափ խաչեր: 1899թ եկեղեցու պարիսպները քանդվել են, եկեղեցին ամբողջովին նորոգվել եւ ներսում պատշգամբ է կառուցվել:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?