

.gif)
5-րդ դարի այս կառույցը գտնվում է Շիրակի մարզում, Անի պեմզա գյուղի արլ.-ում:
Կառուցված է տեղական նարնջագույն տուֆից: Ունի 3 զույգ խաչաձեւ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածք, արլ եւ արմ. կողմում զույգ երկհարկանի սենյակներով, իսկ հս., հրվ. եւ արմ. կողմերում սյունասրահներ: Արմ. սրահը վերակառուցվել է 6-7 դդ:
10-րդ դարում Ավագ խորանի արձանագրության համաձայն Հակոբ քահանան նորոգել է “Սբ Կարապետի վկայարանը”:
Հրվ. ճակատի արլ. շքամուտքի արձանագրության համաձայն Հովհաննես Սմբատ Բագրատունի թագավորի կինը 1038թ Երերույքն ազատել է հարկերից:
1045թ Երերույքն անցել է Բյուզանդական տիրապետության տակ, իսկ 1064թ` սելջուկների:
1199թ վանքն ազատագրել են Զաքարե եւ Իվանե Զաքարյանները: 1201-12թթ ամիրսպասալար Զաքարեն Երերույքը նվիրել է Անիին: 1908թ վանքում պեղումներ են իրականացվել, իսկ 1948թ ամրացվել են վանքի պատերը:
Երերույքի վկայարանը լուրջ վնասներ է կրել 1988թ երկրաշարժից եւ այժմ վթարային է գնահատվում նրա վիճակը: