Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Тегер


Нажмите на изображение, чтобы увеличить

    Տեղերի վանքը գտնվում է Արագածոտնի մարզում, Բյուրականից հս. նախկին Տեղեր գյուղում: Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին եւ նրան արմ կից գավիթը արձանագրությունների համաձայն կառուցվել են 1213-32թթ իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ` Մամախությանի նախաձեռնությամբ:
Վանքը ներքուստ խաչաձեւ, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է:
   Գմբեթային փոխանցման համակարգն առագաստային է, թմբուկը ներսից եւ դրսից գլանաձեւ է: Վանքի հիմնական առանձնահատկությունը դեկորացիայի իսպառ բացակայությունն է:
   Սյուներից մեկի վրա հայտնաբերված արձանագրության համաձայն գավթի շինարարությունը ձգվել է 11 տարի եւ ավարտին է հասել 1232թ: Այն իր չափերով գերազանցում է եկեղեցու չափերը: Գավիթը կառուցվել է 13-րդ դարում, ունի 12-նիստանի ցածրադիր վրանաձեւ գմբեթ: Գավթի ծածկի վրա հս. արմ. եւ հրվ. անկյուններում գմբեթավոր մատուռներ կան: 1467թ Սարգիս վարդապետ Բյուրականցին վանքը շրջափակել է պարիսպներով: 1948թ կառույցը երկրաշարժից զգալի վնասներ է կրել: 1940-52թթ նորոգվել են մատուռի գմբեթները, տանիքը ծածկվել է տուֆե սալիկներով: 1975-76թթ ամրացվել են քիվերը եւ գավթի պատերի վերեւի շարքերը:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?