Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Кобайраванк


Нажмите на изображение, чтобы увеличить

    Քոբայրավանքը գտնվում է Լոռու մարզում, Քոբեր երկաթուղու կայարանից արմ., Դեբեդ գետի ձորալանջին: Վանքի անվանումը գալիս է տեղանքի բազմաթիվ ժայռափոր կայարաններից: Վաքը պատկանել է Կյուրիկյան բագրատունիներին, հետո անցել է Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան ներկայացուցիչներին, իսկ 13-րդ դարում քաղկեդոնի վանքի է վերածվել:
Քոբայրավանքը ժամանակի եղել է Հայաստանի հոգեւոր, մշակութային, գրչության կարեւորագույն կենտրոններից մեկը:
   Վանքի համալիրը բաղկացած է 3 եկեղեցիներից, զանգակատնից, տապանատնից, սեղանատնից եւ պատսպարված է պարիսպներով: Տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր եւ տապանաքարեր:
   Վանքի հիմնական կառույցը միանավ, թաղածածկ եկեղեցին է: Համաձայն պատի 1171թ արձանագրության այն կառուցվել է Կյուրիկիե Բ թագավորի դստեր` Մարիամի հրամանով: Ավելի ուշ եկեղեցուն կից մատուռ է կառուցվել: Գլխավոր եկեղեցին 12-13 դդ վանքի հրվ. արլ. է գտնվում: Այն ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է` ծածկված կիսագլանաձեւ թաղով: Աղոթասրահն արլ. մասում ավարտվում է կիսասշրջանաձեւ խորանով, որն իր հերթին լուսավորվում է 2 շարք պատուհաններով: 1276թ Շահնշահ Զաքարյանի որդին` Գեորգի աբեղան վերանորոգել է վանքը, սալապատել է բակը եւ սրահը: Գլխավոր եկեղեցուն հս. կցվել է մատուռ-ավադատունը: 1279թ կառուցվել է զանգակատուն-տապանատունը, որն արլ. ունեցել է խորան եւ 8 սյուների վրա կանգնած զանգակատուն աշտարակ: Հատակն ամբողջովին տապանաքարերով է պատված: Վանքի հս. կողմում 13-րդ դարում կառուցված 2-րդ եկեղեցին է: Վանքում թաղվել է Զաքարե Բ որդի Շահնշահը եւ նրա որդիները:
   Վանական համալիրի կառույցները հարուստ են որմնանկարներով: Գմբեթին Աստվածածինն է մանուկ Հիսուսի հետ, կողքերին էլ հրեշտակապետեր: Մեջտեղի շարքում “Հարության” տեսարանն է: Գմբեթարդին “Բարեխոսության” տեսարանն է, մի փոքր ներքեւ “Հաղորդությունն” է, որից ավելի ցած սրբերի նկարներ են:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?