

.gif)
305թ այս կառույցը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Գտնվում է Սեւանա լճի թերակղզում (այն ժամանակ կզղի է եղել):
9-րդ դարում Մաշտոց Եղիվարդեցին հիմնել է Սբ. Առաքելոց միաբանությունը եւ 874թ իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր Մարիամը կառուցել է Սբ. Կարապետ եւ Սբ. Առաքելոց եռախորան խաչաձեւ գմբեթավոր եկեղեցիները:
Սբ. Առաքելոցը հրվ. արլվ. կողմում ունի ավանդատներ, ութանիստ թմբուկով գմբեթ, իսկ Սբ. Աստվածածինը արլվ. կողմում 2 ավանդատուն ունի, արմ. կողմում էլ քառասյուն գավիթ:
Սեւանավանքում Մաշտոց Եղիվարդեցին նաեւ դպրոց է հիմնել, իսկ 15-րդ դարում Դանիել վարդապետը վանքի վարդապետարանը:
17-րդ դարում վանքի արմտ. ստորոտին կառուցվել է Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին: Սեւանավանքի սարկավանգների հեգեւոր կարիքները հոգալու համար կաթողիկոս Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով 1869թ կղզում հոգեւր դպրոց է բացվել, ուր դասավանդել են Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի մանկավարժները:
Սբ. Կարապետը, Սբ. Աստվածածինը եւ Սբ. Առաքելոցը որպես գործող եկեղեցիներ գոյատեւել են մինչեւ 1930թ, ապա փակվել են, իսկ Սբ. Աստվածածինը քանդվել է:
Սբ. Կարապետը եւ Սբ. Առաքելոցը գործում են այսօր:
1451թ Սեւանավանքում Դանիել վարդապետը հիմնել է վարդապետարանը, ուր կրկնօրինակված կերպով դասավանդվել է Տաթեւի համալսարանի ծրագիրը:
1990թ բացվել է դպրանոցը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա անունով անվանակոչվել Վազգենյան հեգեւոր դպրոց: